ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,274.04 դրամ ԱՐԾԱԹ - 245.04 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,963.84 դրամ

ԵԱՀԿ առաքելությունը Հադրութի ուղղությամբ դիտարկում կանցկացնի

armradio.am

Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ պլանային դիտարկում է անցկացնելու, գրում է ԱՐՑԱԽՊՐԵՍԸ:

Արցախի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը, ինչպես նաև աջակցել դիտարկման անցկացմանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 11.27 կմ/ժ
23 C°
 
17°  31° 
18.07.2018
21°  34° 
19.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: