ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Տողի մելիքական ապարանք»-ի տարածքում հայտնաբերվել են Գանձակում և Պարսկաստանում ձուլված արծաթե մետաղադրամներ

Այս տարվա հունիսից մինչև օգոստոս «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվել են պեղումներ:

Արգելոցի   տարածքում  պեղումներ  իրականացնող  «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ­ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը  «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում   ասել է, որ  իրենց  պեղումների   նպատակը  եղել է մելիքական  տապանատան  հայտնաբերումը, վերականգնումը,  ընդհանուր  ուսումնասիրությունը:

Երանյանի  խոսքով՝ իրենք   նպատակ    ունեին հայտնաբերելու  Մելիք  Եգանի  և  մի  քանի   այլ  մելիքների,  մասնավորապես, Մելիք Արամի,   Եսայիի, ովքեր   Մելիքի  որդիներն  են   և    Մելիք  Եգանի  հոր՝   Ղուկաս  Վարդապետի  թաղումների   հստակ    վայրը:

«Տապանաքարերը  տեղաշարժված  են   եղել,  և  մենք  պեղումներն  իրականացրել  ենք, որ   գտնենք   թաղվածների  ճիշտ   վայրը:  Արդյունքում՝    մենք   Սուրբ  Հովհաննես   եկեղեցու   հարավ-արևմտյան  հատվածում    վավերագրել  ենք  քառակուսի  հատակագծով   տնտեսական   նշանակության    մի  սենյակ, որի  մեջ  հայտնաբերել ենք  18-րդ  դարում Արցախում  ձուլված  170  արծաթե   մետաղադրամ, որոնք    ուսումնասիրվել   են  դրամագետ  Արամ Վարդանյանի կողմից:

Ուսումնասիրություններից  պարզվել  է, որ   գտածոնների  մի   մասը   ձուլվել   են  Գանձակում   և  Պարսկաստանում.  կան նաև   3 այլ  դրամներ ևս, որոնք  չեն  գործածվել  այս տարածքում, բայց  հայտնվել  են  դրամների  մեջ»,-մանրամասնել է  Ն. Երանյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: