ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վեգասի հայ համայնքը զգաստ վիճակում է. հայերի տուժելու մասին հաստատված տեղեկություններ չկան

AP

ԱՄՆ-ի Լաս Վեգասի հայ համայնքը ցավում է ողջ Ամերիկայի հետ: Ինչպես հաղորդում է  «Ամերիկայի ձայն»-ը, Լաս Վեգասի Սբ Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը նշել է, որ շատ լուրջ են վերաբերում այս դեպքերին: Նրա խոսքով, Լաս Վեգասի հայ համայնքում բոլորը զգաստ վիճակում են:

Եկեղեցու հարևանությամբ գտնվող Mandalay Bay հյուրանոցի առջևի տարածքում տեղի ունեցածը Միացյալ Նահանգների պատմության խոշորագույն զանգվածային սպանդն էր: Ոստիկանության տվյալներով, 64-ամյա ամերիկացի թոշակառու Սթիվեն Փեդոքը 32-րդ հարկում գտնվող հյուրանոցի իր համարի պատուհանից կրակ արձակելով հյուրանոցի առջև անցնող համերգին եկածների վրա, սպանել է առնվազն 58 և վիրավորել 500-ից ավելի մարդ: Կրակը մարդասպանն արձակում էր ինքնաձիգ զենքից, յուրաքանչյուր կրակահերթը՝ 50-100 փամփուշտ: Եվ այսպես 10 անգամ, որից հետո սպանում է ինքն իրեն: Իր համարում ոստիկանները գտել են 10-ից ավելի զենքեր, այդ թվում՝ հրացաններ:

Զոհերի մասին ստույգ տվյալներ դեռևս չեն հաղորդվում: Հայր Սասունի խոսքով, նախնական չճշտված տեղեկություններով հայեր զոհերի թվում չկան:

«Վստահ եմ, հայեր եղած կլինեն այդ հյուրանոցում այս դեպքի ընթացքում, բայց վստահ չենք, որ այս համերգին իրենք ներկա կլինեին, որովհետև համերգը հյուրանոցի դիմաց բաց տարածքում է տեղի ունեցել»,-ասել է նա:

«Արմենպրես»-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են. «Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: