ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդերը մերժում են Բաղդադի վերջնագրերը. ինչքանո՞վ է հավակնական խնդրի ռազմական լուծումը

Sputnik/ Hikmet / Durgun

Պաշտոնական Բաղդադն Իրաքյան Քրդստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել անկախության մասին անօրինական հանրաքվեի արդյունքները` երկխոսություն սկսկելու համար:

«Քրդական տարածաշրջանային կառավարությունը պետք է չեղարկի անօրինական հանրաքվեի արդյունքները` Իրաքի միասնությունն ապահովելու և Բաղդադի հետ լուրջ երկխոսություն սկսելու համար», - ասվում է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Կենտրոնական կառավարությունն ինքնավարության իշխանություններից պահանջել է նաև դադարեցնել նախկինում գրավված շրջաններում (ինչպես օրինակ` Քիրքուքում) սադրանքները և հետևել Իրաքի դաշնային և սահմանադրական դատարանների որոշումներին: Քրդական իշխանությունները Բաղդադի այս նոր պահանջին դեռևս չեն արձագանքել, սակայն ամենայն հավանականությամբ քրդերն այս պահանջներին ևս չեն համաձայնի: Երեկ Իրաքյան Քրդստանի նախագահի պատվիրակությունը ժամանել է Քիրքուք՝ ինքնավարության կազմում քաղաքը ներառելու հարցը քննարկելու համար:

Նախորդ շաբաթ Բաղդադը էրբիլից պահանջել էր իր վերահսկողության հանձնել սահմանային բոլոր անցակետերը և օդանավակայանները. դրա համար Իրաքյան Քրդստանի իշխանություններին տրվել էր երեք օր ժամանակ՝ հակառակ դեպքում Բաղդադը սպառնում էր դադարեցնել դեպի Էրբիլ և Սուլեյմանիա միջազգային ավիափոխադրումները: Իրաքյան Քրդստանի խորհրդարանն միաձայն մերժել է կենտրոնական իշխանությունների այս պահանջը։ «Թուրքիայի հետ սահմանի հսկիչ անցակետերն աշխատում են սովորական ռեժիմով, ոչինչ չի փոխվել: Ո՛չ թուրքական կառավարության կողմից, ո՛չ Քրդստանի ղեկավարության կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Հսկիչ անցակետերը միշտ գտնվում Էին և այժմ Էլ գտնվում են մեր հսկողության ներքո», - այս կապակցությամբ ասել Է Իրաքյան Քրդտանի նախագահի խորհրդական Քեֆահ Մահմուդը:

Իրաքն արդեն հայտարարել է Քրդստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին և միջազգային ավիափոոխադրողները մեկը մյուսի հետևից հրաժարվում են Էրբիլ և Սուլեյմանիա թռիչքներից:

Միևնույն ժամանակ ինքնավարության սահմանների մոտ շարունակվում են հարևանների զորավարժությունները: Այս կապակցությամբ նույնիսկ Իրանն ու Իրաքը 38 տարվա մեջ առաջին անգամ համատեղ զորավարժություն են անցկացնում: Բաղդադը շարունակում է սպառնալ նաև ուժով վերադարձնել Իրաքյան Քրդստանի վերահսկողության տակ գտնվող շրջաններ: Այս ամենն իհարկե լուրջ մտավախություն է ստեղծում, որ Իրաքյան Քրդստանի հարևան երկրներն այնուամենայնիվ ռազմական լուծում կտան խնդրին: Սակայն փորձագետները կարծում են, որ հաշվի առնելով տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները՝ և՛ Էրբիլը, և Բաղդադն իր տարածաշրջանային դաշնակիցների հետ միասին կփորձեն այլ լուծումներ գտնել խնդրի կարգավորման վրա և մեղմել իրենց դիրքորոշումը: Պետք է նկատել, որ Իրանի, Թուրքիայի հռետորաբանությունն այս կապակցությամբ նախորդ շաբաթվա համեմատ բավականին մեղմվել է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: