ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սարգսյանը պատասխանեց Ալիևին` Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանից դուրս

Այսօր Ժնևում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում ներկայացրեց բանակցությունների արդյունքները: Նա, մասնավորապես նշեց, որ քաղաքական հարցերում հստակ պայմանավորվածություններ չկան, բայց կան պայմանավորվածություններ՝ հրադադարի ամրապնդման հարցերում:

Ե´վ նախագահի այս հայտարարությունից, և´ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների տարածած համատեղ հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ բանակցություններն ունեցել են երկու զուգահեռ բաղկացուցիչ՝ քաղաքական կարգավորում և հրադադարի ամրապնդում: Այսինքն՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցյալ տարի նախագահների ձեռք բերված պայմանավորվածությունները մնում են օրակարգում:

Բաքուն ամեն կերպ փորձում է ազատվել այդ հանդիպումների արդյունքում ստանձնած պարտավորություններից և ներկայիս բանակցությունների վերսկսումը ներկայացնում էր, որպես ապացույց, որ այդ հարցն արդեն անցյալում է: Փաստացի, հանդիպման արդյունքները ցույց տվեցին հակառակը: Եվ դա տրամաբանական է, քանի որ հենց այդ պայմանավորվածությունների կատարումը, հրադադարի ամրապնդումն ու վստահության մթնոլորտի ձևավորումն են ստեղծելու անհրաժեշտ միջավայրը քաղաքական երկխոսության առաջմղման համար:

Բացի այդ, Սերժ Սարգսյանի խոսքում կար ևս մեկ շեշտադրում, որն, ըստ էության, պատասխանն էր Ալիևի նախորդ հայտարարության: Հանդիպումից մի քանի օր առաջ Ալիևը հերթական անգամ հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և Արցախը պիտի վերադառնա Ադրբեջանի կազմ: Այսօր, արդեն բանակցություններից հետո, Սարգսյանը պատասխանեց Ալիևին՝ շեշտելով, որ մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս, և երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այլ որոշում: Այս կերպ Սարգսյանը հասկացրեց, որ Հայաստանի կառուցողականությունն ու զսպվածությունը բանակցային գործընթացում չպետք է սխալ հասկացվեն Ալիևի կլանի կողմից:

Հ.Գ. Ուշագրավ է նաև, որ Սարգսյանն Ալիևին պատասխանեց բանակցություններից հետո, որպեսզի այդ կերպ ապակառուցողական ազդեցություն չունենա գործընթացի վրա և էլ ավելի չսրի հանդիպման ֆոնը: Նույնը չի կարելի ասել Ալիևի մասին, ով հենց հանդիպման նախաշեմին, հանդես գալով անհեթեթ հայտարարություններով, զրոյի հավասարացրեց բանակցություններում առաջընթաց ապահովելու հույսերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: