ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 959,06 դրամ ԱՐԾԱԹ - 264,4 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 417,56 դրամ

Երիտասարդ և պատանի սամբիստներն ութ մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացել է երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությանը: Հայ սամբիստները մեկ ոսկե, երեք արծաթե և չորս բրոնզե մեդալներ են նվաճել:

90 կգ քաշային կարգում երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձել է Գրիգոր Սահակյանը: Ֆելիքս Դանիելյանը (48 կգ), Արթուր Մանուկյանը (56 կգ) և Վահագն Չալյանը (82 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:

Պատանիներից Արմեն Նիկողոսյանն (56 կգ) ու Բորիս Շատվերյանն (75 կգ) արժանացել են արծաթե մեդալի, իսկ Նարեկ Համբարձումյանը (87 կգ)՝ բրոնզե, , հայտնում է Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը:

Աղջիկներից պատվո հարթակին կանգնել է միայն Աննա Մկրտչյանը (+80 կգ)՝ նվաճելով արծաթե մեդալ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի խոսքով՝ իր սպասելիքներն արդարացել են 70-80 տոկոսով.

«Ավելի մեծ սպասելիքներ ունեի, գոնե երկու ոսկե մեդալ պետք է նվաճեինք: Շատ գոհ եմ Գրիգոր Սահակյանից: Նա ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը: Սահակյանը համոզիչ հաղթանակներ տարավ շատ ուժեղ մարզիկների նկատմամբ: Նա պայքարից դուրս թողեց նաև նախորդ տարվա չեմպիոնին:

Բորիս Շատվերյանը նույնպես շատ ուժեղ տղաների հաղթեց: Եզրափակչում նա մրցեց Հունաստանը ներկայացնող ազգությամբ հայ մարզիկի հետ: Չհասկացանք, թե ինչ կատարվեց և ինչու զիջեց»,- ասաց Լևոն Հայրապետյանը:

Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ աշխարհի առաջնությանն այժմ պատրաստվում է ազգային հավաքականը: Մեծահասակների տարվա գլխավոր ստուգատեսը կկայանա նոյեմբերի 9-13-ը Սոչիում:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 11.27 կմ/ժ
4 C°
 
-2°   
24.11.2017
-2°   
25.11.2017
Հարցում

Արդյո՞ք Լավրովի այցը Բաքու և Երևան կնպաստի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելուն: