ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 997,1 դրամ ԱՐԾԱԹ - 265,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 527,94 դրամ

Որո՞նք են ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի նպատակները և սկզբունքները (Տեղեկանք)

PANphoto

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

Համաձայնագրի նպատակները և ընդհանուր սկզբունքները ներկայացված են երկու առանձին հոդվածներում (ընդհանուր ծավալը՝ 3 էջ):

Որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նպատակներ սահմանված են հետևյալ կետերը.

ա) ամրապնդել Կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին. 

բ) ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները՝ խթանելով Կողմերի միջև սերտ քաղաքական հարաբերությունների զարգացումը.

գ) նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը.

դ) խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով.

ե) ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում` նպատակ ունենալով ամրապնդել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը.

զ) ընդլայնել շարժունակությունը և տարբեր երկրների մարդկանց միջև շփումը.

է) աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային համագործակցության միջոցով, այդ թվում՝ իր օրենսդրությունը Եվրոպական միության այսուհետ հիշատակվող օրենսդրությանը մոտարկելու միջոցով իր տնտեսական ներուժը զարգացնելու համար ջանքեր գործադրելու հարցում.

ը) հաստատել առևտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն, որը համապատասխան ոլորտներում ապահովում է կանոնակարգող կայուն համագործակցություն` ԱՀԿ-ին անդամակցությունից բխող իրավունքներին և պարտականություններին համապատասխան, և

թ) ստեղծել պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ավելի ու ավելի սերտ համագործակցության համար:

 

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդհանուր սկզբունքների շարքում սահմանվում է, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում և 1990 թվականի Նոր Եվրոպայի փարիզյան խարտիայում, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան այլ փաստաթղթերում ( ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան) ամրագրված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը Կողմերի ներքին և արտաքին քաղաքականության հիմքն է և սույն Համաձայնագրի կարևոր տարրը:

Բացի այդ, կողմերը վերահաստատում են ազատ շուկայական տնտեսության սկզբունքների, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության և արդյունավետ բազմակողմանիության վերաբերյալ իրենց հանձնառությունը: Հաստատվում է նաև արդյունավետ կառավարման սկզբունքների, միջազգային պարտավորությունների նկատմամբ հարգանքը, մասնավորապես այն պարտավորությունների, որոնք բխում են ՄԱԿ-ից, Եվրոպայի խորհրդից և ԵԱՀԿ-ից:

Կողմերը պարտավորվում են պայքարել կոռուպցիայի դեմ, պայքարել անդրազգային կազմակերպված հանցավորության և ահաբեկչության տարբեր տեսակների դեմ, խթանել կայուն զարգացումը, պայքարել արդյունավետ բազմակողմանիության և ԶՈԶ-երի տարածման և դրանց մատակարարման համակարգերի դեմ, այդ թվում՝ ԵՄ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և ատոմային ռիսկերի նվազեցման Գերազանցության կենտրոնի նախաձեռնությամբ: 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
  13° 
20.11.2017
  14° 
21.11.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: