ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են ՀՀ-ն և ԵՄ-ն միասին պայքարելու մենաշնորհի դեմ. ՀՀ-ԵՄ համաձայնագիր (ՏԵՂԵԿԱՆՔ)

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն  ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա է առանձին դրույթ մրցակցության ապահվման և մենաշնորհի դեմ պայքարի վերաբերյալ: Մասնավորապես, համաձայնագրի 10-դ գլխի հոդված 286-ում ասվում է. «Կողմերն ընդունում են իրենց առևտրային և ներդրումային հարաբերություններում ազատ և չխաթարված մրցակցության կարևորությունը: Կողմերը հաստատում են, որ հակամրցակցային բիզնես գործելակերպերը և պետության միջամտությունները կարող են խաթարել շուկաների պատշաճ գործունեությունը և նվազեցնել առևտրի ազատականացման օգուտները»:

Համաձայնագրում հակամրցակցային են համարվում.

ա) ձեռնարկությունների միջև հորիզոնական և ուղղահայաց համաձայնությունները, ձեռնարկությունների միավորումների կողմից կայացված որոշումները և համաձայնեցված գործելակերպերը, որոնց նպատակը կամ ազդեցությունը մրցակցությունը կանխելը, սահմանափակելը կամ խաթարելն է,

բ) մեկ կամ ավելի ձեռնարկությունների կողմից գերիշխող դիրքի չարաշահումները,

գ) ձեռնարկությունների միջև համակենտրոնացումները, որոնք էապես խոչընդոտում են արդյունավետ մրցակցությանը, մասնավորապես, գերիշխող դիրքի ստեղծման կամ ամրապնդման հետևանքով:

Տնտեսական մրցակցություն ապահովելու և մենաշնորհի դեմ պայքարելու համար, համաձայնագրով կողմերը պարտավորվում են ապահովել գործնականում անկախ մարմինների գործունեությունը, որոնք պատասխանտու կլինեն մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կիրառման ու արդյունավետ իրականացման համար և կունենան դրա համար անհրաժեշտ համապատասխան լիազորություններն ու ռեսուրսները:

Բացի այդ, կողմերը պարտավորվում են համագործակցել մրցակցության քաղաքականության զարգացման և հակամենաշնորհի ու միաձուլումների վերաբերյալ գործերի քննության հարցում, որի նպատակով.

ü  կողմերի մրցակցային մարմինները հնարավորության և անհրաժեշտության դեպքում կփորձեն համակարգել միևնույն կամ վերաբերելի գործերին առնչվող՝ կիրառման հետ կապված իրենց գործողությունները,

ü  կողմերի մրցակցային մարմինները կարող են փոխանակել տեղեկատվություն:

Վերջում կարևոր է նկատել նաև, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսվում է,  որ կողմերից յուրանչյուրն ունի իրավունք, որոշ ձեռնարկությունների և ընկերությունների շնորհել հատուկ իրավունքներ/արտոնություններ կամ մենաշնորհի կարգավիճակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: