ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի իշխանությունները փոխանցում են, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների ուղղությամբ մտահոգվելու կարիք չկա

«Նորավանք» հիմնադրամ

Հոկտեմբերի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան, հայտնում է Արցախպրեսը: Նրանք հանդիպել են նահանգապետ Վասիփ Շահինի հետ:

Նահանգապետը ներկաների հետ մտքեր է փոխանակել պատրիարքական ընտրության կապակցությամբ վերջին զարգացումների շուրջ, լսել հայկական համայնքի ներկայացուցիչներին և փոխանցել պետության նկատառումները պատրիարքական ընտրությունների վերաբերյալ:

Վասիփ Շահինը հայտնել է, որ իրենք հետաքրքրված են պատրիարքական ընտրություններով՝ խնդրելով փոխանցել համայնքին, որ այդ ուղղությամբ մտահոգվելու կարիք չկա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: