ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համանախագահները սահմաններին լարվածության նվազեցման հարցում պետք է լինեն ավելի հետևողական

Օրերս Մինսկի խմբի նորանշանակ ԱՄՆ համանախագահ  Էնդրյուն Շեֆերը  հանդես եկավ հայտարարությամբ`մեկնաբանելով այս ամիս Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ուշագրավ է այն, որ իր մեկանաբանության մեջ, անդրադառնալով հանդիպումից հետո Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հաղորդագրությանը, Շեֆերը, ըստ էության, բացեց հայտարարության մեջ տեղ գտած որոշ դրույթների փակագծեր:

Մասնավորապես,  կողմերին կոչ անելով հարգել հրադադարի պահպանման ռեժիմը` ԱՄՆ համանախագահը կարևորեց նախկին պայմանավորվածությունների  կատարումը` հատուկ ընդգծելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները: Ժնևի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո, որտեղ կողմերին կոչ է արվում ձեռնարկել հավելյալ միջոցներ՝ նվազեցնելու լարվածությունը սահմաններին, ԱՄՆ համանախագահի նման շեշտադրումը բավական կարևոր է և ոչ պատահական: Այն փաստորեն հաստատում է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դեռևս շարունակում են մնալ օրակարգում:

Այս առումով պատահական չէր նաև Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովայի կողմից երեկ արված հայտարարությունը, առ այն, որ իրենք ողջունում են «շփման գծում լարվածության թուլացմանը միտված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կողմերի հայտարարված պատրաստակամությունը»:

Իհարկե, համանախագահների կողմից այս հարցում դրսևորած նման հետևողականությունը դրական է: Սակայն, փաստը է, որ սահմաններին շարունակում են կրակոցներ հնչել՝ խլելով մարդկային կյանքեր: Սա համանախագահների համար պետք է լուրջ ազդակ հանդիսանա, որպեսզի նրանք ավելի ակտիվ և հետևողական աշխատանքներ տանեն սահմաններին լարվածության նվազման ուղղությամբ՝ օրակարգ բերելով այլ առաջարկներ, ինչպես օրինակ՝ կողմերի միջև ուժի չկիրառման նոր եռակողմ համաձայանագրի կնքումը, դիպուկահարարներին դուրսբերումը սահմանային գոտուց և այլն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: