ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեսանելի են ադրբեջանական լոբբիզմի անառողջ դրսևորումները. Արմեն Աշոտյան

panorama.am

ԱԺ-ում այսօր կայացած  մամուլի ասուլիսի ժամանակ Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ հայկական պատվիրակությունը երեք օր է, որ վերադարձել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովից՝ հավելելով, որ պետք է վերագնահատել եվրոպական կառույցների հետ խորհրդարանական համագործակցության կարևորությունը, փոխանցում է Panorama.am-ը:

«Վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը: Եվրոպական խորհրդարանի հետ մեր աշխատանքները նոր որակ պետք է ստանան: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ եվրոպական կառույցները խոշոր քաղաքական օրակարգի մաս են և Հայաստանի պետական շահերը առաջ մղելու գործում եվրոպական ինստիտուտների դերը շատ հատկանշական է:

Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ԵԽԽՎ-ում հայտնի կոռուպցիոն սկանդալների բացահայտումներից հետո տեսանելի են ադրբեջանական լոբբիզմի անառողջ դրսևորումները: Եվ վերջապես չորրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Արևելյան գործընկերության ձևաչափում ներառված երկրները երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր երկրներ են և ճիշտ կլինի այդ հարթակն օգտագործել»,- նշեց բանախոսը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: