ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Թուրքիա. ազգային փոքրամասնությունների նկատմամբ առկա է ատելության մթնոլորտ

tert.am

Այսօր Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, դժվարանում են օգտվել միջազգային երաշխիքներից և քաղաքացիական իրավական նորմերից բխող մի շարք օրենքներից: Բացի այդ, երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազգային փոքրամասնությունները հայտնվել են ատելության խոսքի թիրախում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել մեջլիսի հայ պատգամավոր, Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը:

Նա ընդգծել է, որ պոլսահայ մտավորական Հրանդ Դինքի մահվանից հետո Թուրքիայում բնակվող հայերի խնդիրները դարձել են ավելի տեսանելի և քննարկվող:

«Վերջին տարիներին երկրում ահագնացող մակարդակի հասնող ատելության մթնոլորտ կա: Եվ այս ամենը դարձել է ներքին քաղաքականության հարց: Հեղաշրջման փորձ է իրականացվում, հաջորդ օրը Ֆեթուլլահ Գյուլենին հայ են անվանում: Սա մշտապես գրպանում պահվող և ամեն հարմար առիթի ցույց տրվող քարտ է: Ցավալի է, որ թեպետ թուրքական քրեական օրենսգիրքը կարգավորում է ատելության հանցագործությունը, սակայն ամեն անգամ, երբ մենք դիմում ենք այդ օրենքին, որևէ արդյունք չենք կարողանում ունենալ: Հակառակը, ամեն անգամ մենք ենք մեղավոր դուրս գալիս»,- նշել է Դողանը:

Հայ պատգամավորն ընդգծել է, որ ներկայում Թուրքիայի հայ համայնքը տարբեր խնդիրների առաջ է կանգնած, ինչպես, օրինակ, պատրիարքի ընտրության հարցը կամ հայկական դպրոցների խնդիրները:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 17.70 կմ/ժ
16 C°
 
20°  33° 
19.07.2018
21°  35° 
20.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: