ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞վ է հանգստացնում Շառլ Ազնավուրին,երբ նա դուրս է գալիս հավասարակշռությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Yandex.ru

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ռուսական Առաջին ալիքի «Բարի լույս» հաղորդման ժամանակ պատմել է իր մանկության և ընտանեկան երջանկության մասին, փոխանցում է  Новости - Армения-ն: 

Շանսոնյեն հիշել է, որ ծնողները ռուսերեն էին խոսում, երբ չէին ցանկանում, որ երեխաներն իրենց հասկանան: Պապիկը խոհարար է եղել, ում շնորհիվ Փարիզն իմացել է ռուսական խոհանոցի մասին:

«Մենք Փարիզում «Կովկաս» ռեստորան ունեինք, որտեղ նաև ռուսական բորշչ էին մատուցում: Ես շատ խիստ քննադատ եմ՝ եթե բորշչն իմ ճաշակով չէ, ինչպիսին պապիկս էր պատրաստում, ուրեմն խոհարարի մոտ այն չի ստացվել»:

Ազնավուրը նշել է, որ քիչ է ուտում, չի խմում և չի ծխում, սակայն իր սննդակարգում և շաքար կա, և աղ, և յուղոտ ուտեստներ: «Այն ամենն, ինչ արգելված է, ես անում եմ»,-ասել է նա:

Ազնավուրը նշել է, որ քիչ է ուտում, չի խմում և չի ծխում, սակայն իր սննդակարգում և շաքար կա, և աղ, և յուղոտ ուտեստներ: «Այն ամենն, ինչ արգելված է, ես անում եմ»,-ասել է նա:

Ազնավուրը նաև կիսվել է ընտանեկան երջանկության գաղտնիքով. արդեն 50 տարի է նա երջանիկ է կնոջ հետ:

«Ես վստահ եմ, որ լավ է, երբ կինն ու ամուսինը տարբեր են: Ես էներգիա եմ, կինս հանգիստ է: Երբ ես դուրս եմ գալիս հավասարակշռությունից, կինս կարողանում է ինձ հանգստացնել: Եթե լրացուցիչ էներգիա ունեք կուտակած, ապա դուրս եկեք տանից, գնացեք կինո, թատրոն, հանգստացեք և վերադարձեք ... 50 տարի մենք այսպես ենք միասին ապրել »,-ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: