ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Երևանում անցկացվող Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառին 180 թափուր աշխատատեղ է ներկայացվել

banks.am

 Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ այսօր Երևանում կայացել է Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը, որը կազմակերպվել էր IAB Բիզնեսի միջազգային ակադեմիաjի և Career Lab-ի կողմից, փոխանցում է banks.am-ը:

«Մարիոթ» հյուրանոցում անցկացվող տոնավաճառի շրջանակում հանդիպելու հնարավորություն են ստացել աշխատանք փնտրողներն ու առաջարկողները: Մասնակիցները խորհուրդներ են ստացել կենսագրական կազմելու վերաբերյալ, քննարկումներ ունեցել ապագայի աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման և այլ հարցերի շուրջ:

Տոնավաճառին մասնակցող գործատուները ներկայացրել են շուրջ 180 թափուր տեղ:

«Այսօրվա գլոբալ աշխարհում ձեռներեցներն ու աշխատանք փնտրողները պետք է ճկուն լինեն, պատրաստ ռիսկի դիմել և օգտվել հնարավորություններից, երբ դրանք ընձեռվում են: Այս միջոցառումն հենց մի այդպիսի հնարավորություն է»,- ասել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ ամփոփիչ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներեցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: