ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ-ԵՄ համագործակցությունն էներգետիկ ոլորտում. ՀՀ-ԵՄ համաձայնագիր (ՏԵՂԵԿԱՆՔ)

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն  ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

Կողմերը պետք է համագործակցեն էներգետիկ հարցերի շուրջ (Գլուխ 2, Էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը)՝ գործընկերության, փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա։ Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի այսուհետ դիտարկվելիք էներգետիկ հատվածի ոլորտներում կարգավորիչ ներդաշնակեցմանը՝ հաշվի առնելով անվտանգ, շրջակա միջավայրը չվնասող և մատչելի էներգիայի հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետևյալ ոլորտները՝

ա) էներգետիկ ռազմավարություններ և քաղաքականություններ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությունը և էներգիայի մատակարարների ու էներգիայի արտադրության բազմազանությունը խթանելու նպատակով.

բ) էներգետիկ անվտանգության ընդլայնում, այդ թվում՝ էներգիայի աղբյուրների և դրա փոխանցման ուղիների բազմազանեցումը խթանելու միջոցով.

գ) մրցունակ էներգետիկ շուկաների զարգացում.

դ) վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության և էներգախնայողության խթանում.

ե) էներգիայի և տարածաշրջանային շուկաներ ինտեգրման շուրջ տարածաշրջանային համագործակցության խթանում.

զ) ընդհանուր կարգավորիչ դաշտի խթանում՝ նավթամթերքի, էլեկտրաէներգիայի և հնարավոր այլ էներգետիկ հումքի առևտրին նպաստելու նպատակով, նաև՝ միջուկային անվտանգության առումով անվտանգության և ապահովության բարձր մակարդակին ուղղված մրցակցային հավասար պայմանների խթանում.

է) քաղաքացիական միջուկային էներգետիկայի հատված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները և կենտրոնանալով, մասնավորապես, միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով այսուհետ դիտարկվելիք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) ստանդարտները և Եվրոպական միության ստանդարտներն ու փորձը, նաև՝ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը։ Այդ ոլորտում համագործակցությունը պետք է ներառի՝

i) ապահովության, անվտանգության և թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակումը և վերապատրաստումը՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով,

ii) Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով.

ը) գնային քաղաքականություններ, տարանցում և փոխադրում, մասնավորապես՝ էներգետիկ պաշարների փոխանցման համար ծախսերի վրա հիմնված ընդհանուր համակարգը, և անհրաժեշտության դեպքում՝ ածխաջրածնի պաշարների հասանելիության մասով հետագա ճշգրտումներ՝ համապատասխան դեպքերում.

թ) էներգետիկ շուկայի կարգավորման առանցքային սկզբունքներն արտացոլող կարգավորիչ հայեցակետերի, ինչպես նաև՝ մրցունակ, թափանցիկ և ծախսարդյունավետ սակագներով էներգետիկ ցանցերի ու ենթակառուցվածքների ոչ խտրական հասանելիության խթանում, և համարժեք ու անկախ վերահսկողություն.

ժ) գիտական և տեխնիկական համագործակցություն, այդ թվում՝ էներգիայի արտադրության, փոխադրման, մատակարարման և վերջնական օգտագործման ոլորտներում տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով էներգաարդյունավետ և շրջակա միջավայրը չվնասող տեխնոլոգիաները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 6.44 կմ/ժ
-1 C°
 
-1°   
18.12.2017
   
19.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: