ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ բազկամարտիկներն ուժեղ են նաև ոգով

Facebook/ Саргис Степанян

Լեհաստանի Ռումիա քաղաքում անցկացվեց բազկամարտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ «Ոսկե տուրը», որտեղ Հայաստանը պատվով ներկայացրին Սարգիս Ստեփանյանը, Խաչատուր Սարիբեկյանը և Աշոտ Ադամյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը հայտնեց, որ մրցաշարին մասնակցեցին նաև սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարզիկներ, որոնց համար «Ոսկե տուրն» աշխարհի գավաթի կարգավիճակ ուներ:

ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը նվաճեց երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ: Ստեփանյանը հաղթող դարձավ 75 կգ (PID-sitting – հենաշարժողական համակարգի խնդիրներով) և 80 կգ (PIDH-sitting – վերին վերջույթների խնդիրներով) քաշային կարգերում: Հայ մարզիկը երկրորդ տեղը զբաղեցրեց Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում:

Խաչատուր Սարիբեկյանն (80 կգ) արծաթե մեդալ նվաճեց PIDH-sitting կարգում:

Ավելի վաղ առողջ մարզիկների մրցապայքարում 63 կգ քաշային Աշոտ Ադամյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: