ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը զիջեց առաջին հորիզոնականը

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը: Եզրափակիչ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ և 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Նույնքան միավոր վաստակեց նաև ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն և լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Լևոն Արոնյանը բավարարվեց երկրորդ տեղով:

ևս յոթ շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցեցին 5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ հորիզոնականում Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան):

Գրան Պրիի արդյունքներով հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ):

Հավակնորդների մրցաշարին, որը կընթանա հաջորդ տարվա մարտի 10-ից 28-ը Բեռլինում, կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը և Սերգեյ Կարյակինը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    9 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: