ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյանն անցկացնում է լրացուցիչ մարզումներ՝ իր տեղն անգլիական ակումբի մեկնարկային կազմում վերադարձնելու համար

Daily Express

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցկացնում է լրացուցիչ մարզումներ: Այս մասին հայտնում է Sport.News.am-ը՝ հղում կատարելով Manchester Evening-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականի ավագը մարզումներ է անցկացնում նաև մարզասրահում, որպեսզի վերադարձնի տեղն անգլիական ակումբի մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 4 խաղերից 3-ին 28-ամյա կիսապաշտպանը չի հայտավորվել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեմ չէ վաճառել Հենրիխ Մխիթարյանին, որին 2016-ին ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիայից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: