ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

BrExit-ն իրականությու՞ն է դառնում

Reuters

Մեծ Բրիտանիան պատրաստակամություն է հայտնել՝ գնալ զիջումների ԵՄ-ի հետ բանակցություններում՝ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմային  հարցերում, և  հավանական է, որ BrExit-ի շուրջ բանակցությունների առաջին փուլը հաջողությամբ կպսակվի, հայտնում է BBC-ն:

Մասնավորապես, Բրիտանիան դեմ չէ, որ իր՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո Հյուսիսային Իռլանդիան մնա ԵՄ Մաքսային միությունում և միասնական շուկայում: Այս առիթով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն իր գոհունակությունն է հայտնել և նշել, որ շատ «ոգևորված է իրենց գրանցած առաջընթացով»:

Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը հանդիպումներ է անցկացնում եվրոպացի իր գործընկերների հետ՝ նախատեսվող համաձայնագիրն ավարտին հասցնելու համար, որպեսզի այն պատրաստ լինի 10 օրից՝ դեկտեմբերի 14-15-ին կայանալիք՝ ԵՄ առաջնորդների գագաթաժողովին: Կարևոր է նշել, որ համաձայնագրի վերջնական տեքստը, որը պարունակում է բրիտանական կողմի առաջարկները, պետք է հաստատման փուլ անցնի Բրիտանիայի և Իռլանդիայի խորհրդարաններում:

Ստացվում է, որ Իռլանդիան կարողացավ Բրիտանիայից ստանալ իրեն անհրաժեշտ զիջումները: Բանն այն է, որ այս հարցում Իռլանդիան վայելում էր ԵՄ-ի աջակցությունը. ավելի վաղ Տուսկը նշել էր, որ եթե Լոնդոնի առաջարկները Դուբլինի համար անընդունելի լինեն, դրանք անընդունելի կլինեն նաև ԵՄ-ի համար:  

Ներկայումս, իհարկե, Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանը «թափանցիկ» է, քանի որ երկուսն էլ Եվրոպական Միության անդամ են, իսկ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո Իռլանդիան Միության հետ սահման չի ունենա: Այսպիսով, սահմանային հարցը, կարծես, դարձել է Լոնդոնի ու Բրյուսելի միջև BrExit-ի շուրջ բանակցությունների ամենաառանցքային խնդիրներից մեկը:

Առանցքային մյուս հարցերն են Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների խնդիրը և այսպես կոչված «ամուսնալուծության» մասին օրենքը:

Այսպիսով, ԵՄ-ն, Բրիտանիան և Իռլանդիան երկարատև բանակցություններից հետո, կարծես թե համաձայնության են եկել: Չնայած այս ամենին՝ կողմերը դեռ հսկայական աշխատանք ունեն տանելու՝ BrExit-ի գործընթացը ավարտին հասցնելու և վերջնական համաձայնության գալու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 17.70 կմ/ժ
14 C°
 
15°  23° 
25.05.2018
14°  23° 
26.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։