Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պետք է խարանել՝ հանուն արդարության. Times of Israel
Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պետք է խարանել` հանուն արդարության: Այս մասին ինչպես հաղորդում է Սպուտնիկ Արենիան՝ գրում է Times of Israel-ը` մեկնաբանելով «Ֆրանս–պրեսի» հայտարարությունը։
Ֆրանսական դատարանն ավարտել է Nouvelles d"Armenie գլխավոր խմբագիր Ժան Մարկ Թորանյանի դեմ դատավարությունը։
Հայկական նորությունների ֆրանսիական այդ կայքում Թորանյանը բազմիցս քննադատության է ենթարկել այն մարդկանց, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Նրանց շարքում է ֆրանսիացի հետազոտող Մաքսիմ Գոենը, ում ֆինանսավորում է Թուրքիայի վերլուծաբանական կենտրոններից մեկը, նշում է իսրայելական թերթը։
Իր հոդվածներում Թորանյանը Գոենին «ֆրանսական ֆաշիզմի վստահելի գործիք» է անվանել այն բանից հետո, երբ Գոենը սկսել է պնդել, որ «հայերի հարկադիր տեղահանման ժամանակ նրանց լավ են կերակրել»։ Դրա համար նա Գոենին համեմատել է Ռոբերտ Ֆորիսոնի հետ, որը ժխտում էր Հոլոքոստը։
Գոեն վիրավորվել է այդպիսի համեմատությունից և այդպիսի վիրավորանքի համար նա բարոյական վնասի փոխհատուցում էր պահանջում։
Չնայած Թորանյանի հոդվածները զրպարտանքի տարրեր պարունակել են, սակայն դատարանը որոշել է, որ դրանք վիրավորելու ակնհայտ նպատակ չեն ունեցել։
Թորանյանի փաստաբան Անրի Լեկրերի խոսքով՝ որոշումը կարելի է բավարար համարել: Դատարանը ցեղասպանությունը ժխտողներին հանցագործ չի համարում, սակայն դեմ չէ, երբ նրանց ստախոս են անվանում։ Փաստաբանն ընդգծել է նաև, որ հիմա դրա համար նախադեպ է ստեղծվել:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ