ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կփոխի Էրդողանի այցը Հունաստան

Daily Sabah

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի այցը Հունաստան, հայտնում են լրատվամիջոցները: Այցի մասին դեռ նոյեմբերի 23-ին հայտարարել էր արտգործնախարար Չավուշօղլուն, ինչը մեծ քննարկումներ էր առաջացրել տարբեր լսարաններում:

Բանն այն է, որ սա Թուրքիայի նախագահի առաջին այցն է Հունաստան վերջին 65 տարիների ընթացքում: Վերջին անգամ Հունաստան այցել է Թուրքիայի նախագահ Սելալ Բայարը 1952թ.-ին: Բացի այդ, Չավուշօղլուն ակնկալում էր, որ այցը կկարևորվի երկու երկրների համագործակցության զարգացման տեսանկյունից:

Չնայած Չավուշօղլուի այս հայտարարությունը հանրության շրջանում լայն քննարկումների առիթ դարձավ, պետք չէ մոռանալ, որ Էրդողանը 2010թ.-ին այցելել էր Հունաստան որպես Թուրքիայի վարչապետ, իսկ 2010թ.-ին՝ մինչև սահմանադրական բարեփոխումները, երկրի վարչապետն ուներ լայն լիազորություններ, ուստի այս այցը այնքան էլ աննախադեպ չէ, որքան թվում է առաջին հայացքից:

Ըստ բրիտանական  The Guardian թերթի՝ Հունաստանում Էրդողանի անվտանգությունը ապահովելու համար աշխատում է ավելի քան 3000 մարդ, և հսկայական միջոցառումներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

Այցը հետևեց Աթենքում Թուրքիայի ինը քաղաքացիների ձերբակալությանը, ովքեր մեղադրվում են Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատին անդմակցության մեջ, որն իր վրա էր վերցրել երկրում մահապարտ-ահաբեկիչների իրականացրած պայթյունների համար պատասխանատվությունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ ահաբեկիչները Էրդողանի այցի կապակցությամբ դավադրություն էին պատրաստում նրա դեմ: Սա էլ հենց կարող էր պատճառ հանդիսանալ անվտանգության նման լայնածավալ միջոցառումների համար: Այս ամենը նշանակում է, որ կողմերը կարևորում են Էրդողանի այս երկօրյա այցը, և քննարկվելիք հարցերի մասում դրական ելքի ակնկալիքներ ունեն:

Արդեն հայտնի է դարձել, որ Էրդողանը նախագահ Պավոպուլոսի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է 1923թ. Լոզանի պայմանագրի վերանայման խնդիրը, ինչին Հունաստանի նախագահը պատասխանել է, որ այն վերանայման ենթական չէ, և կարիք չկա այն քննարկել:

Հատկանշական է, որ այցի նախորդ օրը հունական Skai TV հեռուստաընկերության հետ զրույցում Էրդողանը նշել էր, որ թուրք-հունական հարաբերություններում բացասական երևույթներն արդեն անցյալում են, փոխանցում է թուրքական Hürriyet-ը:

Նույն հարցազրույցում Էրդողանը հույս է հայտնել, որ թուրք և հույն ժողովուրդները ավելի հանդուրժողական կլինեն միմյանց նկատմամբ, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման լավագույն գրավականն է:

Հավանական է, որ Էրդողանի՝ Հունաստան կատարած այցի օրակարգում լինեն գյուլենականների՝ Հունաստանում թաքնվելու, Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները միասնաբար կառավարելու, ինչպես նաև թուրքական նավերի՝ Էգեյան ծով մուտք գործելու հարցերը:

Այս ամենի հետ մեկտեղ՝ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված: Եթե անգամ մի կողմ թողնենք պատմական անհաշտությունները, Հունաստան-Թուրքիա հարաբերությունները այսօր էլ հարթ չեն ընթանում: Լարվածության պատճառներից են, իհարկե, Կիպրոսի խնդիրը, Էգեյան ծովի ակվատորիայի և օդային տարածքի նկատմամբ վերահսկողության հարցը, 2016թ. հուլիսին Թուրիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող գյուլենականներին, ինչպես Թուրքիայի իշխանություններն էին պնդում, Աթենքի կողմից ապաստան տրամադրելու խնդիրը և այլն:

Դեռ հուլիսին Կիպրոսի հարցի շուրջ Կրանս Մոնտանայի կոնֆերանսը տապալվեց, ինչում Հունաստանը մեղադրեց Թուրքիային և հայտարարեց, որ Կիպրոսը շարունակելու է պայքարը՝ օկուպացիայից դուրս գալու և վերամիավորվելու ուղղությամբ: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ կողմերը դեռ հեռու են համաձայնության հասնելուց:

Ուստի դեռ վաղ է խոսել Էրդողանի կատարած այցի արդյունքներից:

Հիշեցնենք, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը սույն թվականի հոկտեմբերի 24-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ հրավիրել էր նախագահ Էրդողանին՝ այցելել Հունաստան: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: