ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը պատրաստակամ է Հայաստանի հետ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել (պաշտոնական)

parliament.am

Դեկտեմբերի 12-ին պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի, տնտեսական հարցերի, էներգետիկայի, արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների ղեկավարների հետ, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության բազմաշերտ հարցեր, մասնավորապես փոխգործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում:

Տնտեսական համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Մեղրիում ստեղծվող տնտեսական ազատ գոտու աշխատանքներին, հնարավորություններին ու գործունեության հետագա կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել իրանական եւ հայկական արտադրանքների շրջանառությանն ինչպես հայկական եւ իրանական, այնպես էլ կողմերի միջնորդությամբ ու աջակցությամբ այլ շուկաներում:

Էներգետիկայի ոլորտում քննարկվել են երրորդ էլեկտրագծի կառուցմանն առնչվող հարցեր: Կողմերը արձանագրել են, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, ինչին պետք է հաջորդեն վերջնական նախագծման եւ կառուցման փուլերը: Ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պետք է զբաղվեն կոնկրետ խնդիրների լուծմամբ՝ դրանցում ներգրավելով երկու երկրների գործադիր իշխանությունների եւ գործարար ոլորտի ներկայացուցիչներին: Նախատեսվել է իրականացնել բազմակողմ համաժողովներ, որոնց նախաձեռնությամբ հանդես կգան Հայաստանի եւ Իրանի խորհրդարանները:

ԻԻՀ Մեջլիսի ներկայացուցիչները հավաստել են, որ իրանական օրենսդրությունը լիբերալ է, ինչը լայն հնարավորություն է տալիս խորացնելու արդյունավետ համագործակցությունը քննարկված ոլորտներում: Վերահաստատվել է, որ իրանական կողմը պատրաստ է քննարկել ու համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել բոլոր ոլորտներում:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: