ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 612,58 դրամ ԱՐԾԱԹ - 265,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 395,74 դրամ

Էրդողանն իր կուսակցության ներսում ազատվում է «ոչ ցանկալի տարրերից»

Վերջին 15 տարիների ընթացքում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հաջողվեց դառնալ Թուրքիայի գլխավոր կուսակցությունը: Այս ժամանակահատվածում այն փոխվեց իր գաղափարախոսությամբ՝ նախնական իսլամիստական գաղափարախոսությունից վերածվելով իսլամիստական-ազգայնական գաղափարախոսության: Նման փոփոխությունների և Էրդողանին ոչ հավատարիմ քաղաքական գործիչներից ազատվելու հետ մեկտեղ ԱԶԿ-ն վերածվում է «ուղղահայաց, առաջնորդական» կուսակցության և ավելի շատ է սերտաճում պետության հետ, - գրում է Մոսկվայի Կարնեգի Կենտրոնի  վերլուծաբան Եկատերինա Չուլկովսկայան:

2002 թվականին գալով իշխանության՝ ԱԶԿ-ի հաջողությունը շատերի կողմից դիտվեց որպես ժողովրդավարության հաղթանակ հին և վարկաբեկված քաղաքական էլիտայի նկատմամբ: Իրոք, առաջին տարիներին կուսակցությունն ակտիվորեն բարեփոխել է երկրի սոցիալ-տնտեսական ոլորտը, անդամակցության բանակցություններ սկսել Եվրամիության հետ: Թուրքիայի քաղաքական համակարգն ավելի ժողովրդավարական է դարձել, փորձեր են արվել քրդերին ինտեգրել այդ համակարգում, և նույնիսկ իշխող կուսակցության պատգամավորներին թույլատրվել է խորհրդարանում սեփական կառավարության նախաձեռնություններին դեմ քվեարկել:

Սակայն, Էրդողանը, իսլամիստական քաղաքական գործչից վերածվելով թուրք ժողովրդի միակ և ոչ այլընտրանքային առաջնորդի, ավելի ու ավելի էր համոզվում, որ ժամանակն է ազատվել իր անձնական ուժին խոչընդոտող վերջին սահմանափակումներից`մաքրել և վերափոխել սեփական կուսակցությունը:

Եվ ահա ընթացիկ տարվա մայիսին, հերթական անգամ գլխավորելով ԱԶԿ-ն, Էրդողանը մի շարք «բարեփոփումներ» և կուսակցության երիտասարդացում խոստացավ: Կուսակցությունից սկսեցին վտարել նրանց, ովքեր, իբրև թե, այս կամ այն կերպ կապված էին Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ, որը համարվում է Թուրքիայում 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպիչը:

Առաջին հերթին, կուսակցությունը սկսեց ազատվել կոռուպցիոն սկանդալներում ներքաշված պատգամավորներից և այլ քաղաքական գործիչներից, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում զտումները ձեռք բերեցին հատուկ բնույթ: Խոշոր քաղաքների ԱԶԿ անդամ հանդիսացող մի քանի քաղաքապետեր (այդ թվում նաև մայրաքաղաք Անկարայի և Ստամբուլի քաղաքապետերը) ստիպված էին հրաժարական տալ նախագահ Էրդողանի ճնշման ներքո :

Թուրքական ընդդիմությունը գտնում է, որ քաղաքապետարանների ղեկավարների զանգվածային «ինքնուրույն» հրաժարականները երկրի Սահմանադրության ծանրագույն խախտում են: Ընդդիմությունն անընդհատ շեշտում է, որ այդ քաղաքապետերը իշխանության եկան ժողովրդավարական ճանապարհով և պետք է հեռանան նույն կերպ, և Էրդողանի ճնշման ներքո գործող հրաժարականներն անօրինական են: Ինչ վերաբերում է այդ քաղաքապետերին ընտրած բնակչությանը, ապա, ըստ հարցումների, մոտ 44%-ը հավանություն է տալիս նրանց հեռանալուն:

Խնդիրը չի սահմանափակվում տարածաշրջանային քաղաքական գործիչներից ազատվելով: Էրդողանը, գործելով «հավատարմությունն ավելի կարևոր է, քան արժանիքները» սկզբունքի համաձայն, ջանասիրաբար հեռացնում է կուսակցությունից բոլոր նրանց, ովքեր կարող են բացեիբաց քննադատել իրեն: Միաժամանակ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայտնի թուրք քաղաքական գործիչները, ինչպես նախկին վարչապետ, Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր ճարտարապետ Ահմեդ Դավութօղլուն և նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, նույնպես կամավոր կերպով հեռացել են ակտիվ քաղաքականությունից:

Այս ամենն անհրաժեշտ է Էրդողանին 2019 թ. նախատեսվող մի շարք կարևոր ընտրությունների նախաշեմին իշխող կուսակցությունը հնարավորինս վերահսկելու համար: Այնուհետև Թուրքիայում անմիջապես տեղի կունենան քաղաքային, խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Բացի այդ, այս ընտրություններին սպասվում է կուսակցական գաղափարախոսության հիմունքների վերանայում, որպեսզի թարմ ընտրազանգված ներգրավվի, առանց հինը կորցնելու: Ասվածի ակնհայտ դրսևորում է Էրդողանի նոր հռետորաբանությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վերաբերյալ: Գովերգելով և փառաբանելով Աթաթուրքին՝ Էրդողանը հույս ունի նոր մեծաթիվ համակիրների ընտրազանգված ձեռք բերել՝ այս անգամ արդեն ազգայնական քեմալիստների շրջանում:

Ինչևէ, բացի իրականացված տարատեսակ «զտումներից» և փոփոխված հռետորաբանությունից, Էրդողանն ու ԱԶԿ-ն օգտվում են նաև պետության շատ մոտ կանգնած լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների աջակցությունից: Նման հանգամանքներում շատ քիչ հավանականություն կա, որ 2019-ի ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի ազատվել գործող իշխանությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 6.44 կմ/ժ
-1 C°
 
  10° 
19.01.2018
   
20.01.2018
Հարցում

Արդյո՞ք այս ձմեռ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ» թիմից: