Բիթքոինի մեխանիզմի առանձնահատկությունը թույլ կտա խուսափել գլոբալ ֆինանսական անկայունությունից
Վերջին շրջանում համաշխարհային ֆինանսական շրջանակները, և ոչ միայն, իրենց ուշադրության կենտրոնում են պահում բիթքոին թվային արժույթը: Պատճառը նորագույն ֆինանսական այդ տեխնոլոգիայի բավական մեծ թափ ստացած շրջանառությունն է, որի վրա մեծ ֆինանսական ներդրումներ են արվում: Արդյունքում՝ ֆինանսական շուկայում վիրտուալ այդ արժույթի գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի: Ներկայումս միջինում մեկ բիթքոինն արժե 17 հազար դոլար, ինչն ահազանգ է ֆինանսական շուկայի դերակատարների համար:
ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, չնայած ընդունելով, որ բիթքոինի շրջանառությունը մեծացել է, այն չի համարում համաշխարհային ֆինանսական կայունությանը սպառնացող երևույթ: Համաշխարհային ֆինանսական կայունության վրա բիթքոինի ազդեցությունը գնահատելու համար թերևս պետք է ֆիքսել մի քանի կարևոր հատկանիշ, որով բնութագրվում է այն:
Կարևորագույն ու թերևս հենց նմանատիպ վտանգներից երաշխավորող փաստ է համարվում այն, որ բիթքոինի համար չկա կարգավորող որևիցէ օրգան ուստիև՝ չկա երաշխավոր, որն էլ կկրի այն մեծ կորստի ռիսկը, որն անշուշտ կապված է վիրտուալ փողի այդ տեսակի հետ: Չի բացառվում, որ հենց նաև դրանով լինի բիթքոինը կարգավորվող դաշտ չբերելու ակնհայտ միտումը:
Մյուս կողմից, բիթքոինի սեփականատերերը, ինչպես նաև դրանց առևտուրը միջնորդողներն՝ այսպես կոչված «մայներները», վիրտուալ ներկայացուցիչներ են, ում ինքնությունը կարող է գաղտնի մնալ: Պետք է նշել, որ բիթքոինով գործարքների դեպքում, եթե հանկարծ օրինակ փոխանցման սխալ է տեղի ունեցել, գումարների վերադարձ տեղի չի ունենում և այդ մասին գործաքրը վարողը տեղյակ է, այսինքն՝ չի կարող անգամ ֆինանսական վեճ առաջանալ, որքան էլ մեծ լինի գործարքի արժեքը:
Իհարկե, սա չի նշանակում, որ ֆինանսական շուկաները բացարձակապես չեն կրի բիթքոինի շրջանառության մեծացման հետևանքները: Որպես այդպիսին, կարող են լինել բիթքոինի ավելի մեծ նախընտրությունը, ինչի հետևանքով ոչ շատ մեծ հավանականությամբ, բայց այնուամենայնիվ հնարավոր է այլ վիրտուալ փողերից հրաժարումը, և, իհարկե, անհատների մակարդակով կրած մեծ հետևանքները, որոնք մի գուցե լոկալ ազդեցություն ունենան տեղական շուկաներում: Այուամենայնիվ, բիթքոինի գլոբալ ազդեցություն համաշխարհային շուկայում սպասել պետք չէ:
Ինչ վերաբերում է բիթքոինի ճակատագրին, ապա դա կախված է և այժմ էլ պայմանավորվում է նախադեպերով: Առայժմ, հաշվի առնելով, բիթքոինի օրեցօր աճող արժեքը, կարող ենք ֆիքսել դրական նախադեպերի գերակշռությունը՝ որպես արագ և հեշտ փող վաստակելու միջոց, սակայն բիթքոինով սխալ գործարք կատարելու արդյունքում ակնկալվող ռիսկերը բավական մեծ կարժենան դրանով զբաղվողի վրա, ուստի մեկ-երկու բացասական նախադեպն անվստահության ու դրանցից հրաժարվելու ալիք կառաջացնի: Հասկանալիորեն դրա ժամկետների կանխատեսումը չի ենթարկվում որևէ տրամաբանության:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ