ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում տոնական առանցքային միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 19-ից

«Նոր Տարին Երևանում 2018». սա է Երևանի քաղաքապետարանի՝ այս տարվա  Ամանորյա միջոցառումների ծրագիրը: Վերջինս ամանորյա միջոցառումների հիմնական մեկնարկը նախատեսում է դեկտեմբերի 19-ից, երբ Հանրապետության Հրապարակում պաշտոնապես կվառվեն տոնական լույսերը:

Քաղաքապետարանը վստահեցնում է՝ այս տարի տոնական միջոցառումները կլինեն առնաձնահատուկ: Դա պայմանավորված կլինի ինչպես ավելի շատ լուսավորությամբ ու տոնական կոմպոզիցիաներով, որոնք արդեն գեղեցկացրել են Հանրապետության մայրաքաղաքը, այլ նաև մի շարք նոր միջոցառումներով:

Այսպես, դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ը՝ ժամը 01:00-ն, մայրաքաղաքի բնակիչների համար Հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ կազմակերպվելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի տոնական հրավառությունը: Պետք է նշել, որ այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներ են նախատեսված նաև հունվարի 1-ից 3-ը:  Տոնական միջոցառումներ են նախատեսված նաև Ազատության հրապարակում, իսկ ահա «Երևան Սիթի Տուր» ծրագիրը տոնական երթուղի կապահովի երևանիցների և Երևանի այցելուների համար: Ի դեպ, վերջինս կգործի դեկտեմբերի 20-ից:

Բացի զուտ ամանորյա միջոցառումներից, մայրաքաղաքում այս տարի անակնկալներ կան նաև արվեստի սիրահարների համար: Մասնավորապես, հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև երևանյան թանգարանները, այդ թվում՝ Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Սուրբ Ծննդյան տոնը ևս այս տարի առանձնահատուկ կնշվի՝ Արարատյան Հայրապետական թեմի և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնության շրջանակներում «Սուրբ Ծնունդը Երևանում» խորագիրը կրող համերգային ծրագրով հունվարի 6-ին:

Եթե տոնական տրամադրությունն արդեն վարակել են ձեզ, ապա կարող եք այն բազմապատկել երևանյան այգիներում և բացօթյա զվարճանքի կենտրոններում:
Օրինակ, դեկտեմբերի 8-ից արդեն գործում է Կարապի լճի սահադաշտը, ձմռան ամիսներին կգործի նաև Իրինա Ռոդնինայի սահադաշտը:

Եվս մեկ՝ փոքրիկների համար արդեն իսկ սիրելի ժամանցի վայր է Երազ Ձմեռային այգին՝ Թբիլիսյան խճուղում: Ի դեպ, Սանտային տեսնելու համար, այգի կարող եք այցելել դեկտեմբերի 15-ից սկսած, քանի որ հենց այդ օրն է Սանտան հեռավոր Լապլանդիայից իր եղնիկներով ժամանել այգի:

Վայելե՛ք տոնական միջոցառումները Երևանում ամենատոնական տրամադրությամբ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: