ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջարկում եմ 2018 թ. Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն. Էդուարդ Շարմազանով

parliament.am

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմասի Շրափելին և նրանց ուղեկցող անձանց, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդյունավետ է գնահատել հայ-գերմանական համագործակցության ներկա ընթացքը և կարևորել գերմանացի գործընկերների նպաստաբեր աշխատանքը մեր երկրում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել ԳԴՀ Բունդեսթագին՝ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար և այս համատեքստում անդրադարձել ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության կանխման և պատժման կոնվենցիային», որի 70-րդ տարին լրանում է եկող տարի: «Առաջարկում եմ ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ տարվա առթիվ Բունդեսթագում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային մտահոգիչ հարցերին:

Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունները՝ մասնավորապես նշելով. «Արցախն անջատվել է ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից: Արցախի ժողովուրդը Խորհրդային Միությունից անջատվել է այն նույն օրենքների շրջանակում, ինչ ԽՍՀՄ մնացած երկրները, որոնց մի մասն այսօր Եվրամիության անդամ է»: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են խնդրի խաղաղ կարգավորումը՝ հիմնված բանակցային գործընթացի վրա, ինչից, ըստ զրուցակիցների, համառորեն խուսափում է Ադրբեջանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև օրերս ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և հույս հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը հնարավորինս արագ կվավերացնի Հայաստանի համար կարևոր այս փաստաթուղթը: Ըստ նրա՝ Հայաստանն ընթանում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները համադրելու, այլ ոչ թե հակադրելու ճանապարհով: «Հայաստանը ցույց տվեց, որ ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, և ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է լինեն շարունակական»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնապես կարևորել Հայաստանի հետ Գերմանիայի համագործակցությունը: Գերմանացի պատգամավորն անհրաժեշտ է համարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային գործընթացը և այդ հարցին ուղղված տարատեսակ ջանքերի գործադրումը:

Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: