ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման կարգը և նպատակները (տեղեկանք)

Medium

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնը պատրաստել է նյութերի շարք, որոնցում ներկայացված են ԱՄՆ ազգային անվտանգության և ռազմական ռազմավարությունների ընդունման կարգը և նպատակները, ինչպես նաև վերջին ռազմավարությունների հիմնական տարբերությունների համեմատական վերլուծությունը:

Նյութերի շարքը կարող է առանձնակի հետաքրքություն ներկայացնել մասնագիտական խմբերի և ԱՄՆ-ով հետաքրքրված անձանց համար:

ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը պատրաստվում է երկրի իշխանության գործադիր մարմնի կողմից օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի համար, որտեղ ուրվագծվում են երկրի առաջ ծառացած հիմնական անվտանգային մարտահրավերները և այն, թե ինչպես է ԱՄՆ վարչակարգը պատրաստվում հասցեագրել դրանք: Այն, ի տարբերություն ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարության, որը հրապարակվել է Պենտագոնի կողմից հունվարի 19-ին, ավելի ընդհանրական փաստաթուղթ է:

Փաստաթղթի նպատակն է ԱՄՆ գործադիր և օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչների միջև ստեղծել ընդհանրական պատկերացում ԱՄՆ առջև ծառացած վտանգների վերաբերյալ: Ազգային ռազմավարության պատրաստման կարգը սահմանվում է «Գոլդվոթեր-Նիկոլս պաշտպանության նախարարության վերակազմակերպման ակտ»[1] անվանում ստացած փաստաթղթով (ընդունված 1986թ. հոկտեմբերի 4-ին), որի 104 բաժնի ենթաբաժին “ա” սահմանում է, որ ԱՄՆ նախագահն ամեն տարի պետք է Կոնգրեսին ներկայացնի ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը, Նախագահի կողմից Կոնգրեսին տրվող ամենամյա բյուջեի հետ միասին:

Օրենքով սահմանված՝ ԱՄՆ ռազմավարությունը պետք է ներառի.

  • ԱՄՆ համաշխարհային հետաքրքրությունները, նպատակները, որոնք կենսական են ԱՄՆ ազգային անվտանգության համար,
  • Արտաքին քաղաքականությունը, ԱՄՆ համաշխարհային պարտավորությունները, պաշտպանական կարողությունները, որոնք անհրաժեշտ են ագրեսիան կանխելու  և ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը կյանքի կոչելու համար,
  • ԱՄՆ ուժի քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բաղադրիչների երկարաժամկետ և կարճաժամկետ կիրառումը՝ ԱՄՆ շահերը պաշտպանելու և առաջ տանելու համար, ինչպես նաև 1-ին կետում սահմանված նպատակներն իրագործելու համար,
  • Որքանով են ԱՄՆ կարողությունները բավարարում ազգային ռազմավարությունը կյանքի կոչելու համար, ներառելով նաև առկա կարողությունների հավասարակշռության գնահատում՝ աջակցելու ռազմավարության կյանքի կոչմանը,
  • Այլ տեղեկություններ՝ ազգային անվտանգության ռազմավարությանն առնչվող հարցերին, որոնց  մասին պետք է տեղյակ պահել Կոնգրեսին:

Հետաքրքական է նկատել, որ թեպետ վերոնշյալ օրենքը սահմանում է, որ ԱՄՆ նախագահը պետք է ամեն տարի Կոնգրեսին ներկայացնի ԱՄՆ ազգային անվտանգության իր ռազմավարությունն, օրենքի ընդունումից հետո ԱՄՆ նախագահները հիմնականում հավատարիմ չեն մնացել այդ պահանջին՝ ուշացնելով կամ ընդհանրապես չներկայացնելով իրենց ռազմավարությունները:

Օրենքի ընդունումից հետո սահմանված կարգին հավատարիմ է մնացել ԱՄՆ նախագահ Ռեյգանը (1981-1989), ով ներկայացրել է իր ռազմավարությունը 1987 և 88 թթ.: Նրանից հետո 1889 թ. Ջորջ Հ. Ու. Բուշն (1989-1993) առաջին անգամ խախտել է օրենքում սահմանված կարգը՝ չներկայացնելով այդ տարվա իր ռազմավարությունը: Իր պաշտոնավարման ժամկետում Բուշ ավագն օրենքը խախտել է նաև 1992 թվականին: Նրան հաջորդած Բիլ Քլինթոնը (1993-2001) հիմնականում պահպանել է օրենքը` ռազմավարություն չներկայացնելով միայն 1999թ.: Բուշ կրտսերն (2001-2009) իր պաշտոնավարման ողջ ընթացքում ռազմավարություն է ներկայացրել միայն երկու անգամ 2002թ և 2006թ: Բարաք Օբաման (2009-2017) նույնպես ռազմավարություն է ներակայացրել միայն երկու անգամ 2010 և 2015 թթ:[2]  ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց իր առաջին ազգային անվտանգության ռազմավարությունը 2017թ. դեկտեմբերի 18-ին:

ԱՄՆ վերջին երկու նախագահների՝ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի կողմից ներկայացրած ռազմավարությունների համեմատությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Ստորև շարքի մյուս նյութերը.

 Ի՞նչով են տարբերվում Թրամփի և Օբամայի ազգային անվտանգության ռազմավարությունները

ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարության ընդունման կարգը և նպատակները (տեղեկանք)

Ահաբեկչությունն այլևս ԱՄՆ առաջնային մարտահրավերը չէ (ԱՄՆ ռազմական ռազմավարությունների համեմատական վերլուծություն)

 



[1] Նշենք, որ «Գոլդվոթեր-Նիկոլս պաշտպանության նախարարության վերակազմակերպման ակտ»-ն ընդունվել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից և նպատակ էր հետապնդում իրականացնել մի շարք բարեփոխումներ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում՝ փորձելով կարգավորել ռազմական ուժերի տարբեր թևերի միջև առկա մրցակցությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: