ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ հակաօդային պաշտպանության զորքեր

newsarmenia.am

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են զամաքային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության մասնագիտացված զորքերից:

ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի կազմավորումը տեղի է ունեցել ՀՀ անկախության ձեռքբերումից հետո։

1991թ. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՀՀ-ում գտնվող բոլոր զենիթային հրթիռային համալիրները, ինչպես նաև ռադիոլոկացիոն միջոցները հանված էին մարտական վիճակից և գտնվում էին անորոշ վիճակում։
1992թ. սեպտեմբերի 14-ի ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է հակաօդային պաշտպանության վարչությունը։ 
Վարչության ստեղծմանը հետևեց ՀՕՊ զորքերը համապատասխան սպայական և ենթասպայական կազմով համալրելու գործընթացը։ Ազատամարտի ընթացքում ստեղծվեցին հրամանատարական կետեր, զորամասերի և ստորաբաժանումների կառավարման ցանց և մի ամբողջ զենիթային հրթիռային ու ռադիոլոկացիոն համակարգ, որն էլ դրվեց մարտական հերթապահության։ 1992-1994թթ. մարտերի ընթացքում հակաօդային պաշտպանության զորքերը ոչնչացրել են հակառակորդի տասնյակից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Իսկ հակառակորդի առաջին ինքնաթիռը խոցվել է 1992թ. ապրիլի 16-ին «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքով:

ՀՕՊ զորքերի զարգացմանը և կատարելագործմանը կարևոր և առանձնահատուկ դեր խաղաց ԱՊՀ երկրների «ՀՕՊ-ի համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը: Սկսած 1999թ. ապրիլի 15-ից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ՀՕՊ զորքերը։

ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ միջոցառումների ծրագրի համաձայն, սկսած 1999թ. երկու տարին մեկ ՌԴ ՌՕՈՒ պետական զորավարժարանում (Աշուլուկ) անցկացվում են մարտական հրթիռահրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ: 

ՀՕՊ զորքերին հիմնական խնդիրներն են ՀՀ օդային տարածությունում պետական սահմանի անառիկության ապահովումը, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի կազմում` ՌԴ ռազմական բազայի ՀՕՊ և ավիացիայի ուժերի ու միջոցների հետ, հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանի օդային տարածությունում, ԶՈՒ ՀՕՊ զորքերի առջև դրված մարտական խնդիրների կատարումը:

ՀՕՊ զորքերի հիմնական նպատակներից է օդային տարածությունում պետական սահմանի խախտումները կանխարգելելու և բացառելու, հերթապահ ուժերով ու միջոցներով օդային հակառակորդի հանկարծակի հարվածները հետ մղելու նպատակով հերթապահ ուժերն ու միջոցները մշտապես պահել համապատասխան պատրաստականության վիճակում:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: