ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 677,34 դրամ ԱՐԾԱԹ - 256,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 040,88 դրամ

ԱՄՆ-ն կարող է ներդրում ունենալ Արցախի անվտանգության ապահովման հարցում

Հունվարի երկրորդ կեսին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ներկայացվեց թիվ 697-րդ բանաձևը, որտեղ ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատն իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև բոլոր մակարդակներում (թե՛ պետական, թե՛ քաղաքացիական հասարակության) շփումների հաստատմանը: Այժմ բանաձևը ներկայացված է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը և պետք է արժանանա հանձնաժողովի հավանությանը՝ Կոնգրեսում քվեարկության դրվելու համար:

Ներկայացված բանաձևի մեջ հատկապես ուշադրության է արժանի ԱՄՆ կոնգրեսականների կոչը՝ Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարով ընտրված իշխանության ներկայացուցիչներին մասնակից դարձնել ԵԱՀԿ և այլ քննարկումներին, որոնք վերաբերում են Արցախի ապագային: Բացի այդ, բանաձևը հատուկ ընդգծում է Արցախում զարգացած ժողովրդավարական ինստիտուտների և բազմակարծությունն ապահովող քաղաքական համակարգի գոյության փաստը:

Անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կունենան օրինագծի շուրջ քննարկումները, թեմայի արծարծումն արդեն իսկ դրական է՝ հանդիսանալով հետևողական աշխատանքի արդյունք: Հատկապես կարևոր են Արցախի Հանրապետության կայացվածության և նրա ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ շեշտադրումները:

ԱՄՆ կոնգրեսում ներկայացված բանաձևը ևս մեկ դրսևորում է վերջին շրջանում առավել ակտիվացած այն միտումների, երբ Արցախին անդրադարձը չի սահմանափակվում միայն հակամարտության խնդրով: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս տարբեր հարթակներում պարբերաբար բարձրաձայնել Արցախում ընթացող ժողովրդավարական զարգացումները՝ ընգծելով  Արցախի սուբյեկտայնությունը: Մյուս կողմից նման մոտեցումը հնարավորություն է տալիս անդրադառնալ այնպիսի խնդիրների, որոնց Արցախի բնակիչներն այսօր բախվում են չճանաչվածության պատճառով: Այդ խնդիրների շարքում է, օրինակ, բանաձևում տեղ գտած այն հանգամանքը, որ այսօր արցախցիները զրկված են միջազգային տարբեր հարթակներում իրենց ապագային վերաբերող հարցերի քննարկումներին մասնակցելու հնարավորությունից:  

Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության մակարդակի առավել խթանման համար անհրաժեշտ է նման նախաձեռնություներին շարունակական բնույթ հաղորդել: Օրինակ, կարելի է աշխատանքներ իրականացնել, որպեսզի նորից ուժի մեջ մտնի 1992թ. ուժի մեջ մտած, սակայն, 2001թ. ուժը կորցրած ԱՄՆ կոնգրեսի 907 բանաձևը, որով արգելվել է Ադրբեջանին տրամադրել ռազմական կամ որևէ այլ աջակցություն, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ագրեսիվ գործողությունները Հայաստանի և Արցախի դեմ: Սա, անխոս, կդառնա ԱՄՆ կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Արցախի բնակչության անվտանգության ապահովմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված կարևոր քայլ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 74%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
  10° 
21.02.2018
  10° 
22.02.2018
Հարցում

Արդյո՞ք Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է երկրի ներքաղաքական խնդիրների հետ: