ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը

Bulent Kilic / AFP

Թուրքիայի ղեկավարությունը պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին: Նա նաև հավելել է, որ «Սիրիայի վերաբերյալ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցությունները շարունակվում են»:

Աֆրինում տեղի ունեցող զարգացումների պատճառով իտալացի շատ քաղաքական և հասարակական գործիչներ այսօր դեմ են արտահայտվել Էրդողանի այցին: Իտալիայի ձախերի կուսակցության առաջնորդ Նիկոլա Ֆրատոյանին հորդորել է երկրի իշխանություններին թիկունք դարձնել նրանց, ովքեր «ներկայացնում են արյունոտ և բռնի վարչակարգը»:

Սակայն պետք է նկատել, որ Անկարայում միջազգային հանրության այս մտահոգությունների պատճառով չեն շտապում վերանայել իրենց քաղաքականությունը քրդերի դեմ:

Այսպես, վերջին օրերին Աֆրինում ընթացող գործողությունների կապակցությամբ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարարությունը՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով տեղի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի վերաբերյալ: «ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին պահպանել խաղաղ բնակչությանը, նրանց ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն և հարգել նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը»,-հավելել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈւ-ի՝ սիրիական Աֆրինում քուրդ զինյալների դեմ ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» գործողությունը չպետք է պատրվակ դառնա Սիրիայի հողերը զավթելու համար: «Եթե այս գործողությունն ահաբեկչության դեմ պոտենցիալ գործողությունից վերածվի օկուպացիայի, ապա դա մեզ համար լուրջ խնդիր կլինի», - ասել է Մակրոնը Le Figaro պարբերականին տված հարցազրույցում: Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել Թուրքիային Սիրիայի հյուսիսում իրականացվող բոլոր քայլերը համաձայնեցնել ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների հետ:
Անկարայի վերաբերմունքը միջազգային հանրության մտահոգություններին արտահայտում է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի պատասխանը Մակրոնի հայտարարությունը: «Աֆրինի հետ կապված Ֆրանսիան կամ որևէ այլ երկիր չի կարող մեզ դաս տալ: Այս եվրոպացիները երկերեսանի են: Դեմքիդ ասում են ճիշտ ես, իսկ թիկունքիցդ այլ հայտարարություն են անում»,- ասել է Չավուշօղլուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: