ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է իր նախատատը փրկել Ստալինին

ria.ru

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է իր նախատատը փրկել Ստալինին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Իմ նախատատը՝ Թամարան, պատմել է ինձ, թե ինչպես է նա փրկել Ստալինին ցարական ժանդարմներից, ձեռք բռնած դուրս է բերել իր հոր տնից, ով հարուստ մարդ էր, և Ստալինը այդ ամենը փոխհատուցել է իր ընտանիքի ունեցվածքը բռնագրավելով,  սեփականությունը ոչնչացնելով և հորն ու եղբորը սպանելով», - նշել է նա:

Քաղաքական գործիչը հիշել է այս պատմությունը, «Ստալինի մահը» ֆիլմը դիտելու հետ կապված, որին ինքը դրական գնահատական է տվել:

Ռուսաստանում ֆիլմը վրդովմունք էր առաջացրել: Մի շարք հայտնի քաղաքական և մշակութային գործիչներ ֆիլմը դիտելուց հետո խնդրել են չեղարկել ֆիլմի վարձակալության վկայականը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: