ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր են քննարկել

Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարին` Եվրամիության բարձր ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին Հայաստանի դրական ներգրավվածության համար։

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին գոհունակություն հայտնեցին ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի պարբերական շփումների կապակցությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հայաստանի կողմից վավերացումից հետո փաստաթղթի մի շարք դրույթների իրականցմանը:

Նախարար Նալբանդյանն ու Բարձր ներկայացուցիչ Մոգերինին արծարծեցին Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերը։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ տարբեր, մասնավորապես` COSME և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց հաջորդ ամիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու կապակցությամբ։

ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած օժանդակության համար, ինչը, նախարարի բնորոշմամբ, նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։

Հայաստանի ԱԳՆ և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության միջև փոխգործակցության համատեքստում անդրադարձ արվեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության աջակցության հարցերին։ 
Հայաստանի արգործնախարարն ու ԵՄ Բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրեցին Հայաստան - Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: