ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գինեգործությունը հավակնում է ՀՀ արտահանման կարևոր բրենդ դառնալ

ՀՀ տնտեսությունը 2017թ․-ին, ինչպես և կանխատեսել էին Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետները, գերազանցել է 4 տոկոսը՝ կազմելով 5,7 տոկոս։ Երկնիշ ցուցանիշների աճ է արձանագրվել մի շարք ոլորտներում։ Այդ մասին փետրվարի 24-ին «Արմենպրես» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել են Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը և Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։

Փորձագետներն ամփոփել են 2017թ․ ՀՀ տնտեսական զարգացման արդյունքները՝ ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ Աշոտ Թավադյանի և Թաթուլ Մանասերյանի կողմից իրականացված ընթացիկ տնտեսական հետազոտության արդյունքները։

Արամ Սաֆարյանը նշել է, որ 2017թ․-ին նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,7 տոկոսով, ինչը տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշն է։ «Երկնիշ ցուցանիշով աճել են ՀՀ արդյունաբերությունը, առևտուրը, արտահանումը, ներկրումը։ Վերականգնվել է շինարարության աճի ցուցանիշները՝ կազմելով 3 տոկոս։ Անկում է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում, և կարևոր է հասկանալ թե ինչու»,- ասել է Սաֆարյանը՝ միաժամանակ նշելով, որ գյուղատնտեսության ոլորտում արտահանման ցուցանիշները նույնպես աճել են։

Արամ Սաֆարյանն ընդգծել է, որ 2017թ․-ն աչքի է ընկել նաև արտահանման նոր ճյուղերի զարգացմամբ, որոնցից առաջնայինը գինեգործությունն է։ «Գիտեք, որ եվրասիական շուկաներ գնացող մեր առաջնային ապրանքը որակյալ հայկական կոնյակն է, որն ազգային բրենդ է և տարածվում է հիմնականում ՌԴ-ում, ինչպես նաև Բելառուսում և Ղազախստանում։ Բայց 2017թ․-ին Հայաստանն արտահանել է այդ շուկաներ ավելի քան 1,2 մլն լիտր որակյալ գինի։ Սա հիմք է տալիս պնդելու, որ եթե այս միտումները շարունակական լինեն մոտակա երկու տարիների համար, հայկական գինեգործությունը լինելու է կոնյակագործությունից հետո երկրորդ բրենդը, որը տարածված է լինելու եվրասիական շուկաներում»,- նշել է նա։ Փորձագետի խոսքերով, զգալիորեն աճել է նաև հագուստի և կոշկեղենի արտահանումը ՌԴ։ Բացի այդ, 2017-ին ռեկորդային աճ է արձանագրվել ՌԴ-ից ՀՀ տուրիստների հոսքի առումով, ինչը ներքին անձնագրերով ՀՀ մուտքի թույլատրման արդյունք էր։

Փորձագետների խոսքերով, տարին լավն էր նաև ԵԱՏՄ համար, զգալիորեն կրճատվել է ԵԱՏՄ տարածքում գործազրկությունը, կայունացում է նկատվում ՌԴ շուկայում, ինչը դրական է անդրադառնում ԵԱՏՄ անդամ փոքր տնտեսություն ունեցող երկրների վրա։ Այդ թվում՝ աճել են ՌԴ-ից ՀՀ կատարվող տրանսֆերտները։

Աշոտ Թավադյանն ընդգծել է, որ ՀՀ տնտեսության համար հատկապես կարևոր է պատրաստի արտադրանքի արտահանումը։ «2017թ․-ին առաջին անդամ մենք գերազանցել ենք արտահանման զգայունության շեմը՝ 2 մլրդը»,- ընդգծել է տնտեսագետը՝ նշելով, որ քանակական աճը կանցնի որակականի, երբ ապրանքների արտահանումը գերազանցի 3 մլրդ-ի շեմը։ Իսկ դրա համար հարկավոր է ճանապարհային քարտեզ մշակել։

Տնտեսագետն ընդգծել է, որ ինտեգրացիոն գործընթացները զգալիորեն խթանում են ՀՀ արտահանման աճը։ Մասնավորապես, ԵՄ հետ գործող GSP+ համակարգի շնորհիվ Հայաստանը դեպի ԵՄ երկրներ արտահանման վրա տարեկան խնայում է 9 մլն եվրո, իսկ հաշվի առնելով ԵԱՏՄ ներքո գործող կանոնակարգերն ու ԵԱՏՄ-ից ստացվող մատչելի էներգակիրները՝ դեպի ԵԱՏՄ արտահանման ընթացքում խնայումը կազմում է 60 մլն ԱՄՆ դոլար։

«Ուղղակի ներդրումների առումով մենք դեռ չենք ստացել ակնկալվող գումարները։ Այդ ուղղությամբ երկկողմանի աշխատանքի կարիք կա»,- նշել է Թավանդյանը՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ  2018-ին ՀՀ-ն բավական շոշափելի արտաքին պարտք պետք է մարի, ինչը կարող է արտացոլվել տնտեսության վրա։

Ամփոփելով՝ փորձագետները նշել են, որ 2018թ․-ը դեռևս նպաստավոր է գյուղատնտեսության համար, բայց առաջնային ուշադրություն պետք է հատկացվի պատրաստի արտադրանքի արտահանմանը։ Նաև սպասվում է պետական բյուջեի աճ, սակայն զուգահեռ աճում են պաշտպանության ոլորտի ծախսերը։

Նաև նշվել է, որ 2018թ․ հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելու է ԵԱՏՄ շաբաթ, որը հնարավորություն կընձեռի քննարկել փոխադարձ առևտրի ակտիվացման, ընդլայնման հնարավորությունները, լուծումներ գտնել առկա հարցերին։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: