ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը բացահայտում է հազարավոր թուրքերի ծագումնաբանությունը. ո՞րն է նրա շարժառիթը

Միայն Թուրքիայում է քաղաքացու ինքնությունը համարվում ազգային անվտանգության խնդիր: Այդ պատճառով Անկարայում բնակչության ռեեստրը մինչ վերջերս փակ գիրք էր համարվում, իսկ դրա տվյալները՝ պետական ​​գաղտնիք: Այս մասին գրում է «The Independent» պարբերականի սյունակագիր Ռոբերտ Ֆիսկն իր «Էրդողանը բացահայտում է հազարավոր թուրքերի ծագումնաբանությունը. ո՞րն է նրա շարժառիթը» հոդվածում:

Ինչպես հայտնի է, Հիտլերն իր բազմաթիվ հարցազրույցներում, ինչպես նաև իր գեներալներին, նախքան Լեհաստան ներխուժելը, ասում էր՝ «Իսկ ո՞վ է այժմ հիշում հայերի ցեղասպանությունը»: Աթաթուրքը, ենթադրաբար, ժառանգել էր «Թուրքիան առանց հայերի» այնպես, ինչպես Հիտլերը մտադիր էր իր հետևորդներին ներկայացնել «Եվրոպան առանց հրեաների»: 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, որը թուրքական կառավարության կողմից հերքվում է, 20-րդ դարի առաջին արդյունաբերական հոլոքոստն էր, որը ոչնչացրեց մեկուկես միլիոն քրիստոնյա Օսմանյան քաղաքացիների: Գրեթե ողջ հայ համայնքը լուծարվեց:

Թուրքերի անսպասելի արձագանքը 3 շաբաթ առաջ առցանց գրաֆիկական տվյալների բազայում բնակչության ռեեստրի հանկարծակի բացմանն այնքան անմիջական և բուռն էր, որ համակարգը կարճ ժամանակ անց խափանվեց:  Շատ թուրքեր պարզեցին, որ իրականում հայ են, կամ մասամբ հայ, կամ էլ մասամբ հույն ու հրեա: Արևելյան Անատոլիայի լեռներում, ինչպես նաև Ստամբուլի, Իզմիրի, Էրզրումի, Վանի և Գազիանթեպի շրջակայքում, հնագույն ուրվականները դուրս եկան դարավոր դամբարաններից՝ վերահաստատելու իրենց ներկայությունը Թուրքիայի պատմության մեջ:

Մինչև հիմա, շուրջ երկու տասնամյակ, առնվազն մինչ Սուլթան Էրդողանի հեղաշրջումը, հազարավոր թուրքեր ազատորեն խոսում էին իրենց նախնիների մասին: Նրանք գիտեին, որ հայերի զանգվածային սպանդի և բռնաբարության պայմաններում շատ քրիստոնյա ընտանիքներ իսլամ էին ընդունել, իսկ տասնյակ հազարավոր երիտասարդ կանայք ամուսնացել էին թուրք կամ քուրդ մահմեդականների հետ: Նրանց երեխաները մեծացել էին որպես մուսուլմաններ և իրենց համարել են թուրքեր, բայց իրականում նրանք կիսով չափ հայ էին: Մահմեդական դպրոցներում տասնյակ հազարավոր հայ որբեր ստիպված էին խոսել թուրքերեն և փոխել իրենց անունները:

Սփյուռքահայերը՝ այն 11 միլիոն հայերը, որոնք ապրում էին Թուրքիայից կամ Հայաստանից դուրս, առաջինը հասկացան բնակչության նորաբաց ռեեստրի նշանակությունը, որն ուներ տվյալներ սկսած 1800-ականներից: Մինչև չորս միլիոն թուրք քաղաքացիներ 48 ժամվա ընթացքում փորձել են հայտնաբերել իրենց տոհմածառը, այդ պատճառով համակարգը վթարի է ենթարկվել:

Փաստաթղթերը, իհարկե, կարող են ոչ լիարժեք լինել: Կան նաև այնպիսի հայտնի հայ նախնիներ, որոնք նշված են որպես մահմեդական, առանց իրենց ծագման: 1915-ի Ցեղասպանության ժամանակ կրոնափոխ եղածների անունները մուսուլմանական անուններ են, սակայն ցուցադրվում են նաև նրանց ծնողների քրիստոնեական անունները: Միևնույն է կան անհամապատասխանություններ և անհայտ մանրամասներ: Շատ օսմանյան ռեգիստրներ ծննդյան օրերի ճշգրիտ տվյալներ այդպես էլ չեն ներկայացրել: Թուրք պաշտոնյաները կարող էին ամիսը մեկ անգամ մեկնել մի գյուղ և պարզապես նորածնին գրանցել իրենց իսկ այցի օրը:

Այսպիսով, ինչո՞ւ է Թուրքիան այս փաստաթղթերն այժմ որոշել հրապարակել: Չէ՞ որ Էրդողանը բողոքել է, որ թուրքերը հաճախ «մեղադրվում են հրեա, հայ կամ հույն լինելու մեջ»:

Լրագրող Սերդար Կորուխին «Ալ Մոնիտի» հետ զրույցում բացատրել է, որ. «եթե նրանք մի քանի տարի առաջ տվյալները բացեին, երբ մենք ավելի հանդուրժող դարձանք, դավադրության տեսություններն այնքան էլ ուժեղ չէին լինի, ինչպես հիմա, երբ պետությունը հավատում է, որ մենք  պայքարում ենք գոյության համար: Այսպիսով, Թուրքիան վերակենդանացնում է անկախության պատերազմի ոգին` ներշնչելով հայրենասիրություն և իշխանամետ մտածողություն»:

2003-ին հայկական «Ակոս» թերթը, որի խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականին, հաղորդում էր, որ թուրքական կառավարությունը գաղտնի կերպով կոդավորել է բոլոր փոքրամասնություններին իր ռեգիստրում: Հույները մեկն էին: Հայերը երկուսն էին: Հրեաները երեքն էին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: