ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Արցախը և Ֆրանսիան քննարկել են քաղաքների միջև համագործակցությունը

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի պատվիրակությանը՝  քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ, հայտնում է Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքը։

Ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը  երախտագիտություն է հայտնել Ռիչարդ Մալիեին` Ասկերան քաղաքի հետ  ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հարցում  սկզբունքային և հետևողական  դիրքորոշման համար։

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը Արցախի Հանրապետության՝ միջազգային կապերի զարգացմանն ուղղված քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է  Արցախում ֆրանսախոսության զարգացման կարևորությունը՝ ֆրանսերենին  և ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելու համար պայմանների ստեղծման տեսանկյունից:

Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել՝  ընդլայնելու երկու ժողովուրդների միջև հարաբերությունները։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության գործնական ասպեկտների և  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման վերաբերյալ:

Ասկերանի և Բուկ-Բել-Էրի միջև բարեկամության հռչակագիրը  ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 19-ին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 68%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  31° 
24.06.2018
19°  31° 
25.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: