ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղույանն ընդունել է մարտի 2-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Արցախի ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Ռիշար Մալիեի ակտիվ մասնակցությունը ինչպես միջխորհրդարանական ձևաչափում, այնպես էլ՝ քույր քաղաքների հետ համագործակցության շրջանակում և ընդգծել նրա հետևողական ջանքերն այդ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

«Շատ կարևոր է այն աշխատանքը, որ Դուք անում եք Արցախում: Կարծում եմ՝ այս օրերին տարբեր ոլորտներում Ձեր կատարած ուսումնասիրությունները հետագայում հիմք կդառնան առավել արդյունավետ համագործակցության համար»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Ռիշար Մալիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք այսուհետ ևս պաշտպանելու են Արցախը ոչ միայն խոսքով, այլև՝ գործով և ի հավաստումն խոստման՝ ԱԺ նախագահին է ներկայացրել իրենց այցի ընթացքում Բուկ Բել Էր-Ասկերան քույր քաղաքների համագործակցության առաջին քայլը՝ Ասկերանի դպրոցին նվիրած ինտերակտիվ գրատախտակը, և տնտեսության, գինեգործության բնագավառներում հավաքագրած դիտարկումները, որոնք հետագայում պետք է վերածվեն կոնկրետ ծրագրերի:

Այնուհետև խորհրդարանի ղեկավարը պատասխանել է հյուրերի՝ ապրիլյան պատերազմին, տարածաշրջանում միջազգային կառույցների ունեցած դերակատարությանը, հիմնախնդրի հնարավոր կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 11.27 կմ/ժ
23 C°
 
17°  26° 
20.06.2018
16°  28° 
21.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: