ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շախմատի հավակնորդների մրցաշար. Բուքմեյքերները հավատում են Լևոն Արոնյանին

ՀԱՕԿ

Մարտի 10-ին Բեռլինում կմեկնարկի շախմատի հավակնորդների մրցաշարը, որի հաղթողն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ խաղալու իրավունք կստանա, տեղեկացնում է ՀԱՕԿ

Այս պահի դրությամբ, կայանալիք մրցաշարի մասնակիցները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ունեն հետևյալ դասավորությունը:

Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2808, Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)՝ 2800, Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2799, Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2794, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2784, Դին Լիժեն (Չինաստան)՝ 2769, Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)՝ 2767, Սերգեյ Կարյակին (ՌԴ)՝ 2763:

Եվրոպայի, այդ թվում Ռուսաստանի մի քանի բուքմեյքերական գրասենյակներ («Մարաֆոն», «Bwin», «888») նախապատվությունը տալիս են Հայաստանի գրոսմայստեր Լևոն Արոնյանին:

Մարտի 10-ին կայանալիք առաջին տուրում միմյանց հետ կխաղան՝ Լևոն Արոնյան-Դին Լիժեն, Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին-Շահրիյար Մամեդյարով, Ֆաբիանո Կարուանա-Ուեսլի Սո (ԱՄՆ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: