ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոռիում միջազգային ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային կենտրոն կստեղծվի. ՀՀ կառավարություն

Armref

 Հայաստանի Հանրապետության կառավարության՝ մարտի 6-ին կայացած նիստում որոշում է ընդունվել Լոռու մարզում միջազգային ստանդարտներով լեռնադահուկային կենտրոնի ստեղծելու մասին: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության մասին որոշում: Կառավարության որոշման մասին լուրը փոխանցում է Banks.am-ը:

Որոշման համաձայն, լեռնադահուկային կենտրոնը կտեղակայվի Անտառաշեն և Լերմոնտովո համայնքների տարածքում, որտեղ այդ նպատակով կիրականացվի 30 մլրդ դրամի ներդրում:

Ծրագիրը հետապնդում է զբոսաշրջության զարգացման, դիվերսիֆիկացման և միջազգային շուկայում Հայաստանի զբոսաշրջային մրցունակության բարձրաման նպատակները:

Հաղորդվում է, որ Լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Ծրագրի շրջանակում կկառուցվեն 3 ճոպանուղիներ եւ լեռնադահուկային ուղիներ:  Նախատեսվում է, որ կենտրոնը կգործի ամբողջ տարի և կընդունի օրական 2000 այցելու:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: