Երևանում մարտի 31-ը կլինի համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ընթանում են մասնագիտորեն հիմնավորված ծառերի էտման աշխատանքներ, որոնցում ներգրավված են նաև բնապահպաններ և համապատասխան մասնագետներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Միաժամանակ նշվել է, որ մինչ համապատասխան աշխատանքների իրականացումը տեղերում կազմակերպվում է նաև գործընթացի մասին հանրային իրազեկումը:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ զեկուցվել է, որ ոլորտի մասնագետների հետ կայացած քննարկման արդյունքում առաջարկվել է գարնանային ծառատունկն այս տարի կազմակերպել մարտի վերջին:
Հաշվի առնելով մասնագետների առաջարկը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մարտի 31-ը սահմանել որպես համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր՝ ըստ այդմ արդեն իսկ սկսելով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:
«Արդեն իսկ սկսեք նախապատրաստական աշխատանքներ տանել մասսայական ծառատունկերի վայրերն ընտրելու, ինչպես նաև անհրաժեշտ տնկիներ և տեխնիկական միջոցներ ապահովելու ուղղությամբ: Համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի մասին իրազեկեք նաև մեր համաքաղաքացիներին և պետական ու մասնավոր մեր բոլոր գործընկեր կառույցներին: Ի դեպ, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիներին բարի ավանդույթ է ձևավորվել, որ գարնանային ծառատունկին իրենց մասնակցությունն են ունենում նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, նրանց ևս անպայման տեղեկացրեք այս մասին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ շարունակել բակերում, այգիներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ներքին շաբաթօրյակները:
այլ նյութեր այս թեմայով
- Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ միջոցառումներ կանցկացվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում Սահմանված ժամանակացույցով իրականացվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների նորոգման...
- Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանի հետ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային կապերի ակտիվացման և բարձրագույն ու ճշգրիտ տեխնոլոգիաների ոլորտներում...
- 2018 թվականին մայրաքաղաքում կնորոգվի բազմաբնակարան շենքերի 1615 մուտք Մինչև տարեշրջանի ավարտը նախատեսված է վերանորոգել 1615 մուտք: Ծրագրի այս տարվա մեկնարկից մինչ օրս նորոգվել է 235 մուտք...
- ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում ԱԺ պատգամավորների անձնական հեռախոսահամարների հրապարակումը Ակնհայտ է, որ սա անհանդուրժողական մթնոլորտի խորացմանը նպաստող գործոն է։ Ավելին, սա կարող է ստեղծել հանրային գործիչների...
- Քաղաքապետարանը կվերականգնի վերջին օրերին վնասված քաղաքային գույքը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարականներ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ