ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

ՌԴ-ն սատարում է ԼՂ խնդրի լիարժեք ձևաչափով կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ իր բոլոր հանձնառություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի կարգավորման մեր բոլոր հանձնառություններին՝ գոյություն ունեցող համաձայնությունների շրջանակում: Ակտիվորեն փորձում ենք սատարել իրականում այս շատ բարդ խնդրի՝ լիարժեք ձևաչափով կարգավորմանը»,- ասել է նա:

Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նա հանդիպումներ է ունենում նաև ամերիկացի պաշտոնյաների հետ՝ ընդգծելով, որ դրա վերաբերյալ պետք է խոսի Վաշինգտոնը:

Անդրադառնալով հարցադրմանն այն մասին, թե հնարավոր է արդյոք առաջիկայում Բակո Սահակյանի նմանօրինակ այցը Մոսկվա՝ Զախարովան ասաց, որ այդ մասին որևէ տեղեկատվության չի տիրապետում:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 17.70 կմ/ժ
20 C°
 
22°  35° 
20.07.2018
21°  33° 
21.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: