ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը տոնում է հաղթանակը. ի՞նչ է նշանակում սիրիական Աֆրինի նկատմամբ վերահսկողության հաստատումը

yaplakal.com

Թուրքիային զինված ուժերին և Սիրիական ազատ բանակի զինյալներին երկու ամիս տևած ռազմական գործողությունների արդյունքում հաջողվել է վերահսկողություն հաստատել Սիրիայի քրդաբնակ Աֆրին քաղաքի նկատմամբ: Այս մասին օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նշվում է, որ այժմ թուրքական զորքերը և նրա դաշնակիցները մաքրում են քաղաքի փողոցները Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների զինյալներից, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, իսկ արևմուտքը՝ դաշնակից ուժեր:

Սակայն, հարկ է նկատել, որ չնայած Արևմուտքի հետ դաշնակցությանը, Թուրքիայի կողմից Աֆրինի գրավումը, ինչպես որ քրդերի դեմ ռազմական գործողությունները, պատշաճ արձագանք չի ստացել միջազգային հանրության կողմից: Վերջինս լռում է նույնիսկ ռազմական գործողության մարդասիրական կողմի մասին. տեղի ակտիվիստների խոսքերով զոհվել է 280 խաղաղ բնակիչ, թուրքական գործողության արդյունքում միայն վերջին օրերին Աֆրինը լքել է ավելի քան 150 հազար մարդ:

Նշենք, որ Աֆրինի գրավումով Էրդողանը լուծում է երկու հիմնական խնդիր. նախ, ինչպես և խոստացել էր, Թուրքիայի սահմաններին մոտ այլևս չկա քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, երկրորդ՝ «թշնամի քրդերի» դեմ տարած հաղթանակով էրդողանը ներքաղաքական լուրջ դիվիդենդներ է ստանում:

Միջազգային նման անտարբերության և սեփական հասարակության շրջանում ունեցած աջակցության պայմաններում Էրդողանը դժվար սահմանափակվի միայն Աֆրինը գրավելով, ինչը հանդիսանում էր հունվարի 20-ին մեկնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության նպատակը: Ըստ ամենայնի, Էրդողանը կփորձի գրավել նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջը: Հաշվի առնելով ամերիկյան զորքերի առկայությունն այստեղ՝ Էրդողանը միգուցե ԱՄՆ հետ ուղիղ առճակատումից խուսափելու համար նման ակտիվ գործողությունների չդիմի ինչպես Աֆրինում էր, սակայն կփորձի «համոզել» ամերիկացիներին, որ Մանբիջը վերահսկեն առանց քրդերի:

Ինչ վերաբերում է այս ամենին քրդերի արձագանքին, պետք է նկատել, որ թուրքական վերահսկողությունն Աֆրինի նկատմամբ բավականին բարդ է լինելու ՝ հաշվի առնելով, որ տեղի գլխավորապես քուրդ բնակչությունը վերջինիս ընկալելու է որպես ագրեսոր: Քրդական ուժերն արդեն հայտարարել են, որ Թուրքիայի զինուժին և վերջինիս վարձկաններին Աֆրինում պարտիզանական սարսափ է սպասվում, և որ իրենք պատրաստվում են հետ վերադարձնել քաղաքը:ա

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: