ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերին հակասեմականության մեջ մեղադրելն ակնհայտ սադրանք է. Հայաստանի հրեական համայնքի նախագահ

168.am

Հայերին հրեաների նկատմամբ անհանդուրժողականության մեջ մեղադրելն ակնհայտ սադրանք է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը` անդրադառնալով ամերիկյան ոչ առևտրային Pew Research Center (PRC) կազմակերպության կողմից անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին, ըստ որոնց` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Հայաստանի բնակիչներն ամենաանհանդուրժողն են հրեաների նկատմամբ:

«Ես դա կարդացել եմ և իսկապես զարմացել եմ: Իհարկե, կարող են լինել դեպքեր` հիմնված կենցաղային խնդիրների վրա, բայց, ընդհանուր առմամբ, նման բան լինել չի կարող լինել: Կարծում եմ, դա սադրանք է: Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, և երբեք հայերի կողմից հակասեմականություն չեմ զգացել: Հակառակը, Հայաստանում հրեական համայնքը հայերի հետ աշխատել է, միշտ հանդես է եկել տարբեր համատեղ նախագծերում: Մենք երկար տարիներ է այստեղ ապրում ենք, որևէ խնդիր չի եղել»,- ասաց Ռիմա Վարժապետյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում հրեական համայնքն ունի բոլոր պայմանները, հնարավորությունները սեփական մշակույթը, լեզուն պահպանելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: