ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական ոսկերչական արտադրանքը՝ Կենտրոնական Ասիայում

Banks.am

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ հայաստանյան 7 արտադրող ապրիլի 5-8-ը Ղազախստանում մասնակցել են Aru Almaty 30-րդ ոսկերչական միջազգային ցուցահանդեսին, փոխանցում է Banks.am –ը:

Կազմակերպությունում նշել են, որ մասնագիտացված էքսպոն անցկացվում է տարեկան 2 անգամ՝ Ղազախստանի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ։

Նախորդ տարվա մասնակցության արդյունքում հայկական արտադրողները 38 մլն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել, իսկ «Միտարիո գոլդ» ընկերությունը խանութ-ներկայացուցչություն է բացել Ղազախստանում։

«Մասնագիտացված ցուցահանդես-վաճառքը բարենպաստ հարթակ է մանրածախ ու մեծածախ գնորդների հետ հանդիպելու, գործարքներ կնքելու համար։ Հատկապես այն ֆոնին, որ ասիական երկրները սկսել են դուրս գալ ճգնաժամից՝ վերականգնելով ոսկերչական իրերի առեւտրի եւ շուկայի շրջանառության ծավալները։ Մենք նպատակ ունենք այս աճի տեմպերն օգտագործելով վերականգնել ու ավելացնել հայկական ոսկերչական իրերի արտահանումն ու վաճառքը Ղազախստանում եւ տարածաշրջանում»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Միջազգային կոմերցիայի թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Aru Almaty էքսպոներին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ Հայաստանից, Բելգիայից, Հնդկաստանից, Իտալիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Չեխիայից, Ղրղըզստանից, Ղազախստանից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: