ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի ոստիկանությունը գործողություններ է իրականացնում միջազգային մաֆիայի դեմ. ձերբակալվածների թվում կան նաև հայեր

РИА Новости

Հունաստանի ոստիկանությունը՝ համագործակցելով ֆրանսիական ոստիկանության հետ, երկրորդ օրն է Սալոնիկում միջազգային հանցագործ խմբավորման դեմ կազմակերպված գործողություններ է իրականացնում և  այսպես կոչված «վրացական մաֆիայից» 14 հոգի է ձերբակալել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է voria.gr տեղական հրատարակությունը:

Ոստիկանության լայնածավալ գործողությունները տեղի են ունենում մի քանի եվրոպական քաղաքներում, Սալոնիկում ձերբակալվել է 14 մարդ:

Խմբավորումը գործում էր ամբողջ Եվրոպայում, այն մասնագիտացել էր կողոպուտների եւ կոտրանքների միջոցով գողությունների մեջ: Սալոնիկի տարբեր շրջաններում գրանցվել են գողությունների ու կողոպուտի տասնյակ դեպքեր: Նախօրյակին Սալոնիկում հրաձգություն է տեղի ունեցել, որը, ԶԼՄ-ների տվյալներով՝ կապված էր ոստիկանական գործողության հետ: Ոստիկանների վրա կրակ էր բացել կասկածյալը, որը նկատել էր, որ իրեն հետեւում են: Համանման գործողություն է իրականցվում նաեւ Ֆրանսիայում: Ոստիկանական աղբյուրների համաձայն՝ ձերբակալվածների թվում է վրացական հանցախմբի պարագլուխը:

Alpha հեռուստաալիքը ձերբակալվածին անվանում է «Եվրոպայի էսկոբար»: Նա մեղադրվում է սպանությունների, թմրանյութերի տարածման, անօրինականորեն զենք պահելու եւ այլ հանցագործությունների մեջ: Նրան որոնում էին Իսպանիան եւ Ֆրանսիան, Հունաստանում նա ձերբակալվել է ֆրանսիական օրդերով: Enikos հանդեսը հայտնել է, որ խոսքը վերաբերում է 57-ամյա L.S-ին, որը «վրաց-ռուսական մաֆիայի պարագլուխն էր Եվրոպայում»: «Ձերբակալվածների թվում կան վրացիներ, հայեր ու ռուսներ»,- նշում է հրատարակությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0 կմ/ժ
    18 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: