ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրյուսելում կարևորվել է ՀՀ՝ ԵՄ երկրների հետ ռոումինգի սակագների վերանայման հարցը

mtcit.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը Բրյուսելում մասնակցում է «Արևելյան գործընկերության» բազմակողմ համագործակցության 2-րդ հարթակի «20 թիրախները մինչև 2020» թեմայով քննարկմանը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Արևելյան գործընկերության» 2-րդ հարթակը ներառում է տնտեսական զարգացման և շուկայի հնարավորությունների ստեղծմանն ուղղված նպատակներն ու մարտահրավերները։
Հարթակի հիմնական կետերից է նաև նորարարության և տեխնոլոգիաների դերի խթանումը՝ որպես թվային տնտեսության շարժիչ ուժ։ 
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ՏՀՏ ոլորտի փորձն ու ձեռքբերումները՝ Ամալյա Եղոյանն ընդգծել է էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման դերը, թվային տնտեսության մեջ անվտանգության մեծացմանն ուղղված ռազմավարությունը, էլեկտրոնային առևտրի խթանմանն ուղղված աշխատանքները, նորարար և ստարտափ էկոհամակարգի ուղղորդումը դեպի տնտեսության այլ ճյուղեր և այլն։ 
Նա կարևորել է նաև ԵՄ անդամ երկրների հետ ռոումինգի սակագների վերանայման անհրաժեշտությունը, տեխնոլոգիական ու թվային հմտությունների ձևավորումը։ 
Համաժողովի նպատակն է փորձի փոխանակման, նոր մարտահրավերների վերհանման, ավելի նպաստավոր օրինական դաշտի ձևավորմանն ուղղված համատեղ առաջարկությունների շնորհիվ հասնել տնտեսական կայուն զարգացման, կառուցողական բարեփոխումների և առաջընթացի։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: