ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առևտրային պատերազմներ. երբ Թրամփը կատարում է խոստումները, սակայն «Ամերիկան կրկին մեծ չի դառնում»

Win McNamee/Getty Images

Չնայած ԱՄՆ-ը ԵՄ համար հետաձգել է պողպատի և ալյումինի բարձրացված արտահանման տուրքեր մտցնելը, սակայն որոշումը մինչև 2018 թվականի հունիսի 1-ը շուկայում ամեն ինչ թողնել ինչպես կա, երկարաձգում է շուկայում անորոշությունը՝ իր ազդեցությունը թողնելով արդյունաբերության համապատասխան ոլորտների վրա:

Բրյուսելում արդեն հայտարարում են, որ դիտարկում են ԱՄՆ-ի այս քաղաքականությանը պատասխան քայլեր՝ չմանրամասնելով դրանք: Փորձագետների կարծիքով՝ սահմանափակումները կարող են վերաբերել ԱՄՆ-ից գազի և թերթաքարային արտադրանքի ներկրմանը, սպառնալիքի տակ կարող են հայտնվել  նաև IT հսկաները՝ հատկապես որ նման նախադեպ արդեն եղել է. Microsoft-ին, Apple-ին և նույնիսկ Google-ին ԵՄ արդեն մեղադրել է մոնոպոլիզմի մեջ և նրանց նկատմամբ ընդունել համապատասխան միջոցներ: Չի բացառվում նաև, որ ԵՄ-ն Թրամփի այս քաղաքականությանն ի պատասխան կիրառի հակամիջոցներ ԱՄՆ այն նահանգների նկատմամբ, որոնք աջակցում են Թրամփին: Այդ դեպքում Վաշինգտոնի պրոտեկցիոնիստական քաղաքականության ազդեցությունը կարող է բացասական լինել, և Թրամփի ընտրազանգվածը ստանա ոչ թե հավելյալ աշխատատեղեր, այլ՝ ընդհակառակը:

Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ԵՄ առևտրային պատերազմը չի կայանա, քանի որ Թրամփի հիմնական նպատակը Չինաստանն է՝ ոչ թանկարժեք մետաղների արտադրության իր հսկայական հնարավորություններով: Ամենայն հավանականությամբ, ԵՄ հետ ԱՄՆ-ը առաջիկա շաբաթների բանակցությունների ժամանակ կպայմանավորվի ոչ թե արտոնությունների վերացման, այլ՝ արտաքին առևտրային որոշակի արտոնությունների շուրջ:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա պետք է նկատել, որ այստեղ առևտրային պատերազմի հավանականությունը շատ ավելի մեծ է. կողմերն արդեն որոշակի սահմանափակումներ են մտցրել միմյանց համար և այդ միտումը պահպանվում է:

Հիշեցնենք, ապրիլի սկզբին ամերիկյան առևտրային ներկայացուցչությունը հրապարակեց չինական ապրանքների ցանկը, որոնց համար կսահմանվեն հավելյան տուրքեր՝ ի պատասխան Չինաստանի կողմից անազնիվ առևտրի: Ցուցակը բաղկացած է հազար երեք հարյուր կետից: Իր հերթին Պեկինը հայտարարել է ԱՄՆ գործողություններին հայելային պատասխան տալու պատրաստակամության մասին: Նման պարագայում, հաշվի առնելով Չինաստանի ներուժը, Թրամփի այս քայլը կարող է լինել ի վնաս ԱՄՆ-ի:

Նշենք, որ արտաքին առևտրի ոլորտին վերաբերող Թրամփի այս նախաձեռնությունները կոչված են իրականացնելու նրա նախընտրական գլխավոր ևս մեկը՝  վարել ագրեսիվ պրոտեկցիոնիստական քաղաքականություն: Այդ կերպ Թրամփը փորձում է տեղական արտադրողին պաշտպանել միջազգային մրցակցությունից, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել:

Չնայած Թրամփն իր նախագահության ընթացքում հետևողականորեն կատարում է նախընտրական խոստումները, սակայն ակնհայտորեն դրանք չեն ծառայում նրա նախընտրական կարգախոսին՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնենք»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: