Կիպրոսը երկրորդ երկիրն է աշխարհում և առաջինը Եվրոպայում, որ ճանաչեց հայերի Ցեղասպանությունը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:
Մայիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը ելույթ է ունեցել Ազգային ժողովի նիստում.
«Ի պատասխան ձեր ջերմ հրավերի՝ ուրախությամբ և մեծ հարգանքով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն իմ գլխավորությամբ գտնվում է Հայաստանում և բարեկամ երկրի խորհրդարանում ես այսօր ելույթ եմ ունենում: Կրկնակի ուրախություն եմ ապրում, որ մեր հայրենակիցը՝ պարոն Վարդգես Մահտեսյանը, Ներկայացուցիչների պալատում հայերի կրոնական խմբի ներկայացուցիչը, մեր պատվիրակության անդամ է: Մենք խորապես գնահատում ենք Վարդգես Մահտեսյանի արժեքավոր ներդրումը խորհրդարանի աշխատանքների և մեր հարաբերությունների հետագա զարգացման գործում:
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել հպարտ հայ ժողովրդին և Հայաստանի իշխանություններին Առաջին Հանրապետության անկախության 100-րդ տարեդարձի կապակցությամբ: Տարեդարձ, որ տոնելու եք մի քանի օր հետո: Այս այցով ես ուզում եմ իրականացնել իմ ցանկությունը` ամեն կերպ ներդրում ունենալ մեր խորհրդարանների միջև գերազանց հարաբերությունների ամրապնդման գործում. երկարամյա եղբայրական հարաբերություններ, որոնց հիմքում են ընդհանուր պատմական, կրոնական և մշակութային արմատները, այդ հարաբերություններն ամրապնդվում են ժողովրդավարության, արդարության և խաղաղության սկզբունքներին մեր ընդհանուր նվիրվածության շնորհիվ: Դրանք այն սկզբունքներն ու համոզմունքներն են, որոնք մեզ թույլ են տալիս հաղթահարել և դուրս գալ մեր առջև երբեմն ծառացած (ինչ-որ չափով և այսօր) յուրաքանչուր ճգնաժամից և մարտահրավերներից:
Գերազանց են նաև մեր ժողովուրդների միջև հարաբերությունները: Թուրքական ագրեսիային և զավթողականությանը զոհ դարձած մեր երկու ժողովուրդների հարաբերությունները դժվարին պայմաններում միշտ լի են եղել աջակցության և համերաշխության դրսևորումներով: Կիպրոսում հաստատվելուց հետո Հայոց ցեղասպանությունից առաջին փրկվածները, մազապուրծ եղածները ձեռք բերեցին նոր հայրենիք և եղբայրներ, որոնք իրենց ընդունեցին և աջակցություն ցուցաբերեցին: Այդ ժամանակից ի վեր Կիպրոսում հայկական սփյուռքը Կիպրոսի հասարակության անքակտելի մասն է հանդիսանում` նպաստելով մեր երկրի մշակութային, սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքի առաջընթացին և զարգացմանը:
Գոհունակություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա ինչպես երկկողմ, այնպես ել միջազգային խորհրդանական ձևաչափերում հիանալի համագործության կապակցությամբ. մեր պատվիրակությունները գործում են փոխըմբռնման և փոխադարձ աջակցության հիման վրա:
Կիպրոսն ակտիվորեն աջակցում է Հայաստանին և հայ ժողովրդին: Կիպրոսը երկրորդ երկիրն է աշխարհում և առաջինը Եվրոպայում, որ ճանաչեց հայերի Ցեղասպանությունը, առաջին իսկ հնարավորության դեպքում իր ձայնն է բարձրացնում հանուն հայ եղբայրների ջանքերի՝ Ցեղասպանության սարսափելի հանցագործության ավելի լայն ճանաչման համար: Ներկայացուցիչների պալատն ապրիլի 24-ը սահմանել է Ցեղասպանության հիշատակման օր, ընդունել է ցեղասպանությունը դատապարտող երեք բանաձև, իսկ 2015 թվականին քրեականացրել հայերի, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ժխտումը:
Լինելով նույն հանցագործի զոհը՝ Կիպրոսն արդեն 44 տարի պայքարում է արդարության վերականգնման, հայրենիքի ազատության, վերամիավորման և հայրական օջախներ վերադառնալու համար: Ձգտում է լուծել Կիպրական հիմնախնդիրը ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի, ինչպես նաև ԵՄ սկզբունքների և արժեքների հիման վրա: Սակայն մեր ջանքերին Թուրքիան խոչընդոտներով է պատասխանում: Թուրքիան ունի կոշտ և առավելապաշտական դիրքորոշում, որը վտանգավոր և սադրանքներով լի աճ է արձանագրում ու վտանգ է ներկայացնում ոչ միայն Կիպրոսի, այլև ողջ տարածաշրջանի համար:
Թուրքիան օգտագործում է թուրք-կիպրական համայնքը՝ քաղաքականապես և տնտեսապես ամբողջովին վերահսկելով նրան և օգտագործելով որպես պատրվակ` Կիպրոսում իր ներկայությունը հիմնավորելու համար: Վերջերս ոտնահարելով միջազգային իրավունքը և հատկապես Ծովի իրավունքը՝ միջամտում է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտի, ստեղծելով վախի մթնոլորտ՝ փորձում է ուժով խոչընդոտել Կիպրոսի էներգետիկ ծրագրերի իրականացմանը, սպառնում է խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում: Սա է Թուրքիայի դիվանագիտությունը:
Կիպրական կողմը հավատարիմ է խնդրին արդար և կենսունակ լուծում տալու հարցում՝ համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և եվրոպական իրավունքի հիման վրա, զերծ ժամանակավրեպ երաշխիքներից և կախվածության հարաբերություններից: Մի լուծում, որը կդարձնի Կիպրոսը ժամանակակից, բնական, կենսունակ և գործուն պետություն: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ Կիպրոսի և Կիպրոսի ժողովրդի երախտագիտությունն եմ հայտնում ձեր երկրին երկարամյա աջակցության համար, ինչպես նաև Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը Կիպրոսի հիմնախնդրի լուծման հարցում: Մեր պայքարն ընդհանուր է, և մենք կշարունակենք ձեռք-ձեռքի քայլեր իրականացնել հանուն դրական արդյունքի:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավակնոտ նպատակին` ամուր հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, վստահեցնում եմ Ձեզ պարոն նախագահ և սիրելի գործընկերներ, որ կարող եք ապավինել Կիպրոսի կայուն և ամուր աջակցությանը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ մենք ճանաչում և ընդունում ենք տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերը: Սատարում ենք երկխոսության գործընթացին՝ զերծ ուժի կիրառումից, Մինսկի խմբի միջնորդությամբ: Համարում ենք, որ խնդրի խաղաղ հանգուցալուծումը միակ ճանապարհն է, որ կարող է տալ կենսունակ արդյունքներ:
ՀՀ ԱԺ նախագահ,
ՀՀ ԱԺ հարգարժան անդամներ,
սիրելի ընկերներ, եղբայրներ,
իմ ջերմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ ազնիվ հրավերի, ջերմ ընդունելության և հյուընկալության համար: Վստահ եմ, որ այս այցն էլ ավելի կամրապնդի մեր խորհրդարանների միջև համագործակցությունը և լիահույս եմ, որ միասին հիմք կդնենք մեր երկրների միջև տարբեր ոլորտներում առավել արդյունավետ համագործակցությանը:
Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը և եղբայրական հայ ժողովրդին ազնիվ նպատակների իրականացում, սոցիալական առաջընթաց, բարգավաճում և բարեկեցություն»:
այլ նյութեր այս թեմայով
- Հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը Եվրո-2024-ի որակավորման փուլում 25.03.2023 Հայաստան - Թուրքիա
- Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին Եթե ուրիշների անունից արկածախնդրության ձեռնամուխ լինեք, կկրեք նույն հետևանքները, ինչ անցյալում:
- Թուրքիան Հունաստանին մեղադրում է Էգեյան ծովում թուրքական F-16 կործանիչների հետապնդման մեջ Նման միջադեպեր տեղի են ունեցել օգոստոսի 23-ին և 24-ին:
- Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության նժույգ-թափերի վարժության...
- Ժամանակն է, որ Հունաստանը պատժի մարդասպան Ալիևին. հունական ԶԼՄ-ներ Ավելի պարզ ասած՝ բռնապետ, մարդասպան ու կոռումպացված Ալիևը լեգիտիմացրել է կեղծ պետությունը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ