ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

ՀՀ զինված ուժերի մարզիկները նվաճել են միջազգային առաջնության մեդալներ

ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը մայիսի 14-ից 20-ը մասնակցել է Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը, որը կազմակերպում է Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM):

Առաջնությանը, որին մասնակցել են նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, հրավիրված էին 22 պետությունների 153 մարզիկներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էր 9 մարզիկ: Թիմի մարզիչն էր ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Առաջնությանը մասնակցած հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե (Ռուդիկ Մկրտչյան, 55կգ քաշային կարգում), 1 արծաթե (Ասլան Պողոսյան, 67կգ քաշային կարգում) և 3 բրոնզե մեդալներ (Արարատ Մանուչարյան 60կգ քաշային կարգում, Արմեն Հակոբյան` 72կգ քաշային կարգում, Էդուարդ Սարգսյան` 82կգ քաշային կարգում): 

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին միջազգային կարգի մրցավար Գուրգեն Սահակյանն արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
16°  29° 
21.06.2018
18°  30° 
22.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: