ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման ուղղությամբ մեկնարկային հանդիպում

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները: Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով: 

Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Վահե Նիկոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, CoM-DEP աջակցող խմբի ղեկավար Յան Վանդերսը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ծրագրի համակարգող խորհրդի և իրագործման աշխատանքային խմբի անդամներ: 
Ողջունելով հյուրերին` Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է Եվրոպական միության և մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը, նաև նկատել, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանն իր ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետության բարձրացմանը և այս առումով կարևորում տարբեր ուղղություններով ծրագրերի կյանքի կոչումը: 
««Երևան՝ արևային համայնք» ծրագրի իրականացման համար 2017 թվականի տարեվերջին Երևանի քաղաքապետարանի և ԵՄ միջև կնքվեց դրամաշնորհի համաձայնագիր, որի նպատակն է խթանել էերգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացումը, կրճատել մեր բնակչության համար էներգետիկ ծախսերը, նվազեցնել ջերմոցային արտանետումները: Կարևորելով ծրագրի իրականացումն ու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ լիահույս ենք, որ այն կլինի շարունակական՝ ի նպաստ Երևանի զարգացման և մեր բնակիչների կյանքի որակի բարելավման», - հատկանշել է Վահե Նիկոյանը:
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրում ընդգրկված է բազմաբնակարան բնակելի 90 շենք: Նախատեսվում է նշված շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների, բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այդ տարածքների լուսավորությունն էլ կապահովվի LED լուսատուներով: Այդպիսով շենքերում կստեղծվի վերականգնողական էներգիայի 100% օգտագործման ապահովման մոդել: 
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին իր հերթին ընդգծելով Երևանում իրականացվելիք ծրագրի կարևորությունը՝ հաջողություններ է մաղթել դրա իրագործման աշխատանքներում:
«ԵՄ-ն Հայաստանում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը: Ուրախ եմ, որ Երևանը հնարավորություն ստացավ իրականացնել այս ծրագիրը», - նշել է Անդրեա Բաջիոլին: 
Հանդիպման ընթացքում զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն էլ, ներկայացնելով ծրագրի ընթացքն ու մանրամասները, նշել է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով բազմաբնակարան շենքերում կնվազեցվի էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները: 
Ծրագրով նախատեսվում է էներգասպառման կառավարման գործում աջակցել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին, նաև ընդլայնել համայնք-մասնավոր հատված փոխգործակցությունը՝ նպաստելով ծրագրի վերարտադրությանը: 
Հանդիպման շրջանակում մասնակիցները քննարկել և հաստատել են «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման աշխատանքային ժամանակացույցը, աշխատակարգը, ինչպես նաև գնումների և հաղորդակցման աշխատացույցերը: 
Աշխատաժողովին հաջորդել է «Վերականգնվող էներգետիկ և էներգաարդյունավետության միջոցառումները բազմաբնակարան շենքերում» թեմայով սեմինար-քննարկումը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: