«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման ուղղությամբ մեկնարկային հանդիպում
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները: Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով:
Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Վահե Նիկոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, CoM-DEP աջակցող խմբի ղեկավար Յան Վանդերսը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ծրագրի համակարգող խորհրդի և իրագործման աշխատանքային խմբի անդամներ:
Ողջունելով հյուրերին` Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է Եվրոպական միության և մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը, նաև նկատել, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանն իր ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետության բարձրացմանը և այս առումով կարևորում տարբեր ուղղություններով ծրագրերի կյանքի կոչումը:
««Երևան՝ արևային համայնք» ծրագրի իրականացման համար 2017 թվականի տարեվերջին Երևանի քաղաքապետարանի և ԵՄ միջև կնքվեց դրամաշնորհի համաձայնագիր, որի նպատակն է խթանել էերգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացումը, կրճատել մեր բնակչության համար էներգետիկ ծախսերը, նվազեցնել ջերմոցային արտանետումները: Կարևորելով ծրագրի իրականացումն ու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ լիահույս ենք, որ այն կլինի շարունակական՝ ի նպաստ Երևանի զարգացման և մեր բնակիչների կյանքի որակի բարելավման», - հատկանշել է Վահե Նիկոյանը:
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրում ընդգրկված է բազմաբնակարան բնակելի 90 շենք: Նախատեսվում է նշված շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների, բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այդ տարածքների լուսավորությունն էլ կապահովվի LED լուսատուներով: Այդպիսով շենքերում կստեղծվի վերականգնողական էներգիայի 100% օգտագործման ապահովման մոդել:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին իր հերթին ընդգծելով Երևանում իրականացվելիք ծրագրի կարևորությունը՝ հաջողություններ է մաղթել դրա իրագործման աշխատանքներում:
«ԵՄ-ն Հայաստանում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը: Ուրախ եմ, որ Երևանը հնարավորություն ստացավ իրականացնել այս ծրագիրը», - նշել է Անդրեա Բաջիոլին:
Հանդիպման ընթացքում զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն էլ, ներկայացնելով ծրագրի ընթացքն ու մանրամասները, նշել է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով բազմաբնակարան շենքերում կնվազեցվի էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները:
Ծրագրով նախատեսվում է էներգասպառման կառավարման գործում աջակցել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին, նաև ընդլայնել համայնք-մասնավոր հատված փոխգործակցությունը՝ նպաստելով ծրագրի վերարտադրությանը:
Հանդիպման շրջանակում մասնակիցները քննարկել և հաստատել են «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման աշխատանքային ժամանակացույցը, աշխատակարգը, ինչպես նաև գնումների և հաղորդակցման աշխատացույցերը:
Աշխատաժողովին հաջորդել է «Վերականգնվող էներգետիկ և էներգաարդյունավետության միջոցառումները բազմաբնակարան շենքերում» թեմայով սեմինար-քննարկումը:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ